Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Արտահերթ: Հարկադիր: Սահմանադրորեն տրված 45 օրում, նախագահից ստանալով կառավարություն կազմելու մանդատը՝ վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն չկարողացավ կառավարություն կազմել հունիսի 7-ի ընտրություններով խորհրդարան մտած չորս ուժերից:
Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն-թանգարանի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին ներկայացնում է սԵրվանդ Քոչար. սերունդների երկխոսությունե ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում էգեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչության օրինակներ:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն տարածած մամուլի հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-13-ն անցկացնում է հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ՝ ստուգելու բոլոր ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է հայտնել իր մտահոգությունները՝ կապված որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հետ, որ Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում։
Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձին իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն՝ ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի ու Վահան Բաբայանի հետ այցելել է Տավուշի շրջանի սահմանապահ Բաղանիս, Ոսկևան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար ու Բերքաբեր գյուղերը:
Global Firepower պորտալը ներկայացրել է աշխարհի երկրների բանակների նոր վարկանիշը։ Վարկանիշային աղյուսակը կազմողները ուշադրություն չեն դարձրել միջուկային զենքին, քաղաքական և տնտեսական գործոններին, հաշվի չեն առել նավատորմի գործոնը այն երկրների համար, որ ելք չունեն դեպի ծով կամ օվկիանոս։
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։