-
28.09.2015|
10:46
NBC News հեռուսատալիքի և Wall Street Journal թերթի հարցումների արդյունքները վկայում են, որ հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կորցնում է նախագահական քարոզարշավի առաջատարի կարգավիճակը. նրա հնարավորությունները գրեթե հավասարվել են աֆրոամերիկացի նեյրովիրաբույժ Բեն Քարսոնին` 21 %-ը 20 %-ի դիմաց:
-
28.09.2015|
10:45
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համարում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը բաց թողնելը կլինի անպատասխանատու քայլ՝ սեպտեմբերի 27-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
-
28.09.2015|
10:44
Նյու Յորք ժամանելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է խուսափի դատական հետապնդումից, անգամ եթե մասնակցի երկրի անցումային քաղաքական գործընթացին։
-
28.09.2015|
10:44
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հիմնական պատասխանատվությունն է կրում պատերազմի համար, որի ընթացքում զոհվել է 250 հազար մարդ՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
28.09.2015|
10:43
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականությունը զգալիորեն նվազել է: Առաջին անգամ նա հայտնվել է քաղաքական գործիչների վարկանիշի 4-րդ հորիզոնականում:
-
28.09.2015|
10:42
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է հոկտեմբերի վերջին հրաժարական տալու մասին։
-
28.09.2015|
10:40
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, դեսպաններ։
-
28.09.2015|
10:39
«Ռուսաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լեգիտիմ բանակին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ բանակ:
-
27.09.2015|
22:39
Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրը: Հյուրեն ավելի հաջողակ են եղել տանտերերի հետ հանդիպումում:
-
27.09.2015|
19:50
Շառլ Ազնավուրի երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում: Տոմսերի վաճառքը՝ սեպտեմբերի 30-ից