Թուրքիան Իսրայելին դատապարտում և համարում է ահաբեկիչ երկիր, բայց իր կրտսեր եղբայր Ադրբեջանը, Իսրայելի հետ ակտիվ ռազմավարական գործընկերության շրջանակներում, հիմնում է համատեղ ռազմարդյունաբերություն։
Ես մշտապես պնդել և պնդում եմ, որ Թուրքիան և Իսրայելը համագործակցում են, պարզապես փորձում են ցույց տալ արաբական աշխարհին կամ ոչ քրիստոնիա աշխարհին, որ կա Թուրքիա և Իսրայել մեծ առճակատում, որպեսզի այդ երկրները Թուրքիան կարողանա դարձնել կառավարելի՝ իր լիդերությամբ։ Թուրքիան և Իսրայելը փորձում են համատեղ ջանքերով Իրանի ազդեցությունը թուլացնել արաբական կամ մուսուլմանական աշխարհում։ Հենց դա է պատճառը, որ արտաքուստ ձևավորում են հակառակորդի տպավորություն։
Լիբանանում այսօր տեղի ունեցողը մեծ ծրագրի մի մասն է միայն, ինչպես որ՝ Արցախում տեղի ունեցածը:
Կարեն Հովհաննիսյան