Իսկ դուք գիտե՞ք, որ ի սկզբանե Հայաստանում նախատեսված էր աստղադիտարան կառուցել ոչ թե Բյուրականում, այլ Սևանա կղզում: Նման որոշում էր կայացվել 1934 թ. հունվարին, Մոսկվայում տեղի ունեցած միութենական աստղաբաշխական համագումարում: Աստղադիտարանը պիտի կառուցվեր 1936 թվականին, իսկ մինչ այդ հանձնարարվել էր ուսումնասիրել տեղանքը և գիտականորեն հիմնավորել տեղի ճիշտ ընտրությունը:
Այս նպատակի համար մարտին Վիկտոր Համբարձումյանի հետ Լենինգրադից Երևան է ժամանում Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Նաթանսոնը: Սակայն, հավանաբար ինչ-ինչ պատճառներով, Սևանը համարվում է աննպատակահարմար, և միայն տարիներ անց աստղադիտարան կառուցվեց Բյուրականում:
Հովիկ Չարխչյան