Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իրանի պատասխանն ու Իսրայելի արձագանքը

Իրանի պատասխանն ու Իսրայելի արձագանքը
02.10.2024 | 19:30

Իսրայելի հատուկ նշանակության ուժերը ցամաքային ներխուժում իրականացրեցին Լիբանանի տարածք։

ԱՄՆ Պետդեպը հաստատում է, որ նախագահ Բայդենին զեկուցվել է Լիբանանի սուվերեն տարածք Իսրայելի բանակի ներխուժման մասին, ավելին՝ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հանդես է եկել ցինիկ հայտարարությամբ՝ ասելով, թե «ԱՄՆ-ը դեռևս աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը, բայց միևնույն ժամանակ ռազմական ճնշումը երբեմն կարող է դիվանագիտության հնարավորություն տալ»:

Սա նույնն է, ինչ Ռուսաստանն ու Ադրբեջանն է տառացի անում.

ռազմական ճնշմամբ՝ տանում է դիվանագիտության…

Եվ այս օրինակով է հասկանալի դառնում, որ այստեղ պատկերն այլ է։

Եթե դու ԱՄՆ-ի դաշնակիցն ես ու քո արած սրիկայությունը նրա շահերից է բխում, ապա ոչ մի խնդիր չկա:

Բայց եթե ոչ, ապա դու բռնապետ ես ու հանցագործ։

Ինչևէ, ոչ մեկը չի չեղարկել երկակի ստանդարտներն ու տականքությունը:

Այսպիսով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն Իսրայելի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցում աջակցել է իսրայելական բանակի՝ Լիբանան ներխուժելու որոշումը։

Այն, որ նպատակը Իրանին պատերազմի մեջ ներքաշելն էր՝ փաստ է:

Որքան էլ Իրանը դա գիտակցում է ու չի տրվում սադրանքների, միևնույն ժամանակ հասկանում է, որ անպատասխան թողնելն էլ ինքնին այլ ռիսկեր է պարունակում ու այլ տպավորություն է թողնում:

Հետևաբար՝ Իրանն ինչ-որ բան պետք է աներ, և պատասխանը չուշացավ:

Իրանը շուրջ 400 բալիստիկ հրթիռ ուղարկեց Իսրայելի ուղղությամբ:

Արդյունքում՝ ոչնչացվել է Իսրայելի շուրջ 25 «F-35» կործանիչ։

Իրանն իր թիրախի տակ էր առել՝ «Նեվատիմ», «Հացերիմ», «Թել-յոֆ» ավիաբազաները:

Հրթիռների 90%ը հասել է իր նշանակակետին:

Փաստացի, Իրանը թիրախավորել է իսրայելական ռազմավարական կենտրոնները, այդ թվում այն կենտրոնները, որտեղ ծրագրվել են Իսմայիլ Հանիեի, Հասան Նասրալլահի և մյուս հրամանատարների սպանությունները։

Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ հրթիռակոծման, որն իր ծավալով պատմության մեջ աննախադեպ էր, այս անգամ Իրանից արձակված հրթիռները հստակ խոցում են թիրախները և «Երկաթե գմբեթը» չէր կարողանում դրանք որսալ ու չեզոքացնել:

Այս անգամ այդ համակարգն իրեն չարդարացրեց:

Չարդարացրեց, որովհետև միայնակ այդ քանակի հրթիռ որսալն ու լիկվիդացնելն անիրատեսական է:

Նախորդ անգամ շուրջ հազարից ավելի իրանական հրթիռները չեզոքացվեցին և ընդամենը մի քանիսը հասան իրենց նպատակակետին, քանի որ կար ամերիկյան ու եվրոպական ՀՕՊ աջակցությունը:

Այս անգամ ևս (իհարկե փոքր ինչ ուշացած), Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին որսալ Իրանից Իսրայելի վրա արձակված հրթիռներն ու չեզոքացնել դրանք:

Համենայն դեպս, Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա հրթիռների արձակումն ավարտված է։

Ըստ էության, Իրանի այս քայլը, Իսրայելի վերջին օրերին ծավալած գործողությունների

«սիմվոլիկ» պատասխանն էր։

Հաղորդվում է, որ Իրանը ԱՄՆ-ին նախապես տեղեկացրել է Իսրայելի դեմ գործողություն իրականացնելու մտադրության մասին։

Իսրայելն էլ իր հերթին ԱՄՆ-ի միջոցով նախապես զգուշացրել են Իրանին, որ ուղիղ հարվածի դեպքում թիրախավորվելու է Իրանի տարածքը։

Հետևաբար՝ այս պահից սկսած սպասելի է Իրանի ռմբակոծումը:

Նաթանյահուն արդեն իսկ հայտարարեց, թե Իրանը մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար։

Եթե Թել Ավիվը որոշի թիրախավորել Իրանի միջուկային պահեստները (որի մասին ակնարկել է), ապա տարածաշրջանում կատարյալ քաոս կսկսվի:

Այժմ գնդակն, այսպես ասած, ԱՄՆ-ի դաշտում է, որը եթե թույլ չտա Իսրայելին պատասխան հարված հասցնելու, ապա ամեն ինչ գոնե այս պահին այսքանով կավարտվի։

Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հայտարարել է, որ պատրաստ է հարված հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաներին, եթե վերջինս «անմիտ քայլ անի»։

Իսրայելական արձագանքի դեպքում էլ ԻՀՊԿ-ն նորից ավելի հուժկու պատասխան է խոստանում։

ԱՄՆ-ի «կանաչ լույսի» պարագայում, հաշվի առնելով, որ նախորդ նման դեպքից հետո «Մոսադը» լիկվիդացրեց Իրանի նախագահին ու բարձրաստիճան ղեկավարությանը, չի բացառվում, որ որպես պատասխան՝ Իսրայելը ոչ թե ռազմական պատասխան հարվածներ հասցնի Իրանին, այլ գործի «Մոսադի մեխանիզմով», որն էլ այս անգամ կիրականացնի նոր նախագահի կամ ինչու չէ Իրանի հոգևոր առաջնորդին լիկվիդացնելու օպերացիա։

Եվ այստեղ է, որ ակամա մտաբերում եմ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ով ոչ վաղ անցյալում պատմում էր, որ ժամանակին հատուկ ծառայությունների գծով ստեղծել են հակաիսրայելական մի վարչություն, սակայն որոշ ժամանակ անց պարզվել, որ ում նշանակել էին այդ վարչության ղեկավար՝ «Մոսադի» գործակալ էր։

Վերստին հաստատում եմ.

Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, մեր տեսանկյունից, որքան էլ արդար է ու ճիշտ, (հաշվի առնելով նաև ինչպես իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ հայ-իրանական կապերը) միևնույն է՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից ամենևին ձեռնտու չէ Իրանի ներքաշվելը որևէ խոշոր հակամարտության մեջ։

Մեր շահերից չի կարող բխել Իրանի ներքաշվելը որևէ ռազմական բախման մեջ:

Պատճառահետևանքները կարծում եմ պարզ են ու հասկանալի, ժամանակին նաև իմ կողմից բազմիցս թվարկված:

Միայն այն, որ Իրանի ներքաշվելը խոշոր պատերազմի մեջ Ադրբեջանին ու Թուրքիային թույլ կտա հարձակվել Հայաստանի վրա՝ փաստ է:

Առանց այն էլ նրանք ու նրանց դաշնակիցները սպասում են հարմար աշխարհաքաղաքական պահի, որ փորձեն օրերի ընթացքում տիրանալ Սյունիքին։ Հիմա այդ ծրագրերին մեծ մասամբ խանգարում է Իրանը' թույլ չտալով սահմանների փոփոխություն իր հարևանությամբ։

Հետևենք զարգացումներին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ