ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետական կառավարման կարգն ու այն իրականացնող առաջին դեմքերը

Պետական կառավարման կարգն ու այն իրականացնող առաջին դեմքերը
20.03.2024 | 18:29

Մեր 30+ տարիների այսպես կոչեցյալ անկախության պատմությունը ակնհայտորեն ցույց տվեց, որ մեր մենթալիտետային ու արժեքային պայմաններում կառավարման կարգն ու դա իրականացնող առաջին դեմքը շատ կարևոր գործոններ են պետականության կայունության ու զարգացման գործում։

Այս իմաստով հարց է առաջանում, թե, իսկապես, այն ո՞ր կառավարման կարգն է և այն ո՞ր առաջին դեմքի տեսակն է, որոնք միասին կարող են մեր հետամնաց ու հոգեբանական թմբիրի մեջ գտնվող մարդկանց ակտիվացնել ու մղել ստեղծագործ կյանքի։

Ինչ վերաբերում է կառավարման կարգին, ապա եթե համեմատության համար դիտարկենք ժամանակակից աշխարհում պետական կառավարման տարբեր տեսակները, որոնք ընկած են դեսպոտիզմից մինչև ծայրահեղ լիբերալ ժողովրդավարական մոտեցումները, հստակորեն կարող ենք տեսնել, որ այն տրադիցիոն պնդումները, թե լավագույն կառավարման տեսակն այսպես կոչեցյալ լիբերալ ժողովրդավարականն է, պարզապես իրականությանը չի համապատասխանում։

Եթե նույնիսկ այս հարցին մոտենանք պետական մակարդակի կարևորագույն որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու տեսանկյունից, ապա ներկա ուկրաինական կոնֆլիկտը պարզ ձևով ցույց է տալիս, որ, օրինակ, Պուտինի կողմից կայացրած որոշումները շատ արագ կյանքի են կոչվում, իսկ Բայդենի կայացրած որոշումների իրականացումը լռվում է ժողովրդավարական կարգն արտացոլող պրոցեդուրաների պատճառով։

Մի հանգամանք, որը ցույց է տալիս, որ որոշակի պայմաններում ավտորիտար կառավարման կարգը զգալի առավելություններ ունի «լիբերալ» մականվանյալ կառավարման կարգի նկատմամբ, բայց որը հստակ պահանջներ է ներկայացնում նաև ավտորիտար կառավարումն իրականացնող առաջին դեմքի տեսակի նկատմամբ։

Մեր անկախության դառը պատմությունը, բացառությամբ ԼՏՊ-ի դեպքի, որի ժամանակ իրական կառավարումը ուրիշների ձեռքում էր, ասում է, որ մեր պետական կառավարման կարգը, ավտորիտար լինելով հանդերձ, որն ընդհանուր առմամբ ճիշտ էր մեր ժողովրդի ավտորիտար մտածելակերպի պատճառով, հաջողություն չունեցավ։

Եվ դա այդպես եղավ այն պարզ պատճառով, որ պետական կարգն ու կառավարումը իրականացնող առաջին դեմքերը չունեին նման դեպքերում անհրաժեշտ հատկությունները։

Կառավարման ոսկե կանոներից մեկն ասում է, որ իշխանության երկարատև ու կայուն գոյության հիմնական պայմաններից մեկը առաջին դեմքի ինտելեկտուալ ու կամային հատկությունների գերակշիռ դիրքն է ենթակաների նկատմամբ։

Դա նշանակում է, որ եթե նույնիսկ առաջին դեմքն ունի ընտիր կամային հատկություններ, բայց հետամնաց ու գավառական ինտելեկտ, ապա իշխանական ամբողջ հիերարխիան, պետական կառավարման որակի տեսանկյունից, կլինի անպիտան, այսինքն այն, ինչ որ տեղի ունեցավ մեր դեպքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ