ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սեպտեմբերի 1-ի տոնական տրամադրությունն ու ոգին նորից կվերադառնան Արցախ

Սեպտեմբերի 1-ի տոնական տրամադրությունն ու ոգին նորից կվերադառնան Արցախ
01.09.2023 | 10:09

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչը նշանակում է նոր ուսումնական տարվա սկիզբ աշխարհի գրեթե բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դպրոցականների, ուսանողների և ուսուցիչների համար։

Այսօրվանից մեր փոքրիկ և երիտասարդ հայրենակիցների համար սկսվում է դժվարին, բայց շատ հուզիչ ճանապարհ դեպի գիտելիքի աշխարհ, որով մենք ինքներս ենք անցել ժամանակին, իսկ հիմա կրկնում ենք այս ճանապարհը մեր երեխաների, թոռների ու ծոռների հետ միասին։

Գիտելիքի օրը բոլորի համար տոն է համարվում, այն հագեցած է ուրախ հիշողություններով և ուրախ սպասումներով։ Սակայն Արցախի երեսուն հազար երեխաները չեն կարող լիարժեք ներգրավվել կրթական գործընթացում, որպեսզի վայելեն մանկության, այլ ոչ թե պատերազմի ու հումանիտար ճգնաժամի դժվարությունները։ Երեսուն հազար երեխաներ արդեն իններորդ ամիսն է, ինչ իրենց ծնողների հետ միասին հաղթահարում են Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակման մարտահրավերները։

Միաժամանակ ուզում եմ նշել իմ հիացմունքն Արցախում բնակվող մեր փոքրիկ հայրենակիցների հանդեպ, ովքեր, չնայած իրենց տարիքին, պատվով ու անսասան քաջությամբ են հաղթահարում բոլոր դժվարությունները՝ հայրենի հողում ազատ ապրելու համար։

Սեպտեմբերի 1-ի տոնական տրամադրությունն ու ոգին անշուշտ նորից կվերադառնա Արցախ։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ