38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր անճարակության ու անզորության պատճառով ուրիշներն են որոշել մեր ճակատագիրը

Մեր անճարակության ու անզորության պատճառով ուրիշներն են որոշել մեր ճակատագիրը
21.08.2023 | 08:17

Հավանաբար, մեր հազարամյա ստրկության ամենավատ ժառանգություններից մեկը այսօրվա մեր ամեն ինչը ամենամռայլ գույներով տեսնելն է ու այս հարցում մի ծայրահեղությունից մի այլ ծայրահեղություն ընկնելը։

Շատերն են, չէ՞, հիշում «մենք քիչ ենք, բայց հայ ենք» և բազում անհաշիվ նման անմտություններ ոչ վաղ անցյալում։

Հիմա մեր կարծիքով ո՞րն է ճիշտ, երկվա պնդումները մեր հանճարեղության մասի՞ն, թե՞ այսօրվա հուսահատական էսսեները մեր ստրկամտության ու անպիտանության մասին։

Պարզ չի՞, որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, բայց մի բան հաստատ է՝ ծայրահեղությունների մեջ ընկնելու համար մի հատ ենք։

Ինչքան էլ փայլուն ձևով ու խոր մտքերով մեր հուսահատական վիճակը բազմակողմանիորեն ներկայացնենք, դրանից ավելի շատ վնաս կա, քան թե օգուտ։

Այսպես թե այնպես, մեր գումարային հնարավորություններն ու հզորությունը մեր գոյության հետ կապված հարցերը լուծելու համար բավական չեն։

Այդ պայմաններում ծայրահեղ վատատես լինենք, թե ծայրահեղ լավատես, կամ էլ դրանց արանքում ինչ-որ մի տեղ, բացարձակապես կապ չունի մեր վաղվա օրվա և, ընդհանրապես, մեր ճակատագրի հետ, քանի որ այն ուրիշներն են որոշելու։

Ճիշտ այնպես, ինչպես մինչև այսօր մեր անճարակության ու անզորության պատճառով ուրիշներն են որոշել մեր ճակատագիրը։

Աջ ու ձախ ինքնակազմակերպման կոչեր են հնչում՝ մեր գլոբալ հարցերը առանց ուժի ու ազդեցություն ունենալու լուծելու համար, այն դեպքում, երբ «երկու էշի գարի բաժանելու» պրոբլեմը մեզ համար անլուծելիներից է, քանի որ չենք կարողանում պարզել, թե այդ ընթացքում ով է շեֆը։

Երջանկահիշատակ Գուրգեն Մահարին իր «Սիբիրական»-ում լավագույնս է ներկայացրել շեֆի ընտրությունը մեզնում, այն էլ՝ լագերային պայմաններում։

Մենք մեզ հարց տված կա՞նք, թե ինպես է լինում, որ իսկական քաղաքակրթություն կերտած ժողովուրդները անհամեմատ ավելի համեստ են ինքնագովության հարցում, քան այդ պրոցեսին պարզապես ուղեկցող ու ուրիշների ստեղծած բարիքներից օգտվող ժողովուրդները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4857

Մեկնաբանություններ