ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իլխամի թոկը

Իլխամի թոկը
31.05.2023 | 13:52

Վերջին օրերին ազերի սուլթանատը բացարձակ պարզորոշ կերպով հայտարարեց, որ Արցախը պետք է ինքնակազմաքանդվի, ինքնաոչնչանա և կարծես արդեն անձնական բնույթի սպառնալիքներ ուղղեց Արցախի իշխանություններին, հատկապես նրա ղեկավարին։

Տպավորություն է ստեղծվել, որ թշնամին խորհրդանշական թոկը գցել է մեկի վիզը և անընդհատ ձգում է շնչահեղձ լինողի պարանոցը։

Մի՞թե դա անսպասելի էր: Եվ ի՞նչ կապ ունի ՀՀ առաջին պաշտոնյան վերջին զարգացումների հետ։ Տեսականորեն կա երկու տարբերակ։

1.ՀՀ առաջին պաշտոնյան դա վաղուց գիտեր, հավանաբար 2020 թվականի նոյեմբերի 10-ից և 2021 թվականի հունվարյան եռակողմ Մոսկովյան հանդիպումից հետո, և ներկա վերջաբանը նրա համար նորություն չէր: Կարելի է ասել, որ նա և Իլխամը վերջին երկու տարին ձեռք ձեռքի տված գնում էին դեպի Իլխամի վերջին հայտարարությունը, ընդ որում, Իլխամը հայտարարությունը հնչեցրեց ԵԱՏՄ գագաթաժողովից հետո, որտեղ ՀՀ առաջին պաշտոնյան ի լուր աշխարհի ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Առաջին տարբերակի վերլուծությունը վկայում է, որ 2020 թվականից հետո, ըստ երևույթին,

միտումնավոր չի գնվել սպառազինություն, միտումնավոր չեն կահավորվել շփման գծի հայկական բնագծերը,

միտումնավոր չեզոքացվել են հնարավոր դաշնակիցների հայամետ առաջարկները,

միտումնավոր չի վերակառուցվել բանակը, միտումնավոր հրաժարվել են զորավարժությունների մասնակցելու առաջարկներից,

միտումնավոր չի իրականացվել տնտեսությունը ռազմական ռելսերի վրա փոխադրումը։

2.Տեսականորեն հաջորդ տարբերակը ենթադրում է, որ Իլխամի վերջին հայտարարությունը բացարձակ անսպասելի էր ՀՀ առաջին պաշտոնյայի համար, և նա, ըստ երևույթին, չունի որևէ հակաքայլ, քան շվարած դիմելու Եվրոպայի իր մեծ բարեկամ Շարլ Միշելի օգնությանը։

Այս տեսական տարբերակն իսկ վկայում է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարողանում գնահատել առճակատման զարգացման ռիսկերը, վարում է անմիտ արտաքին շփումների քաղաքականություն, չի կռահում միջնորդների և հնարավոր դաշնակիցների մոտալուտ սպասվող քայլերը և ընդհանրապես անգործունակ է, ոչ արհեստավարժ և զուրկ իրավիճակը հասկանալու կշռելու, գնահատելու, կառավարելու մասնագիտական և անձնական ձիրքից։

Մեր կողմից հիշատակված տեսական երկու տարբերակների համադրումը վկայում է մեկ բան.

երկրի ռազմաքաղաքական ղեկավարության, հանձին առաջին պաշտոնյայի և ԱԳ նախարարի հետագա պաշտոնավարումը իրական վտանգներ և ռիսկեր է առաջ բերում երկրի ճակատագրի համար։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Տնտեսական կյանքում որոշ իներցիոն և ռուս-ուկրաինական բախման արդյունքում ժամանակավոր ձեռքբերումների ֆոնին, ներկա իշխանությունները տապալել են անվտանգային ամբողջ գործընթացը, որի արդյունքում իրական է դարձել նոր պատերազմի վտանգը, ռազմական նոր բախումը, որը կարող է լինել ճակատագրական։

Ինչպիսի լուծում կարելի է իրականացնել։

Երկրի առաջին պաշտոնյան պետք է որևէ կերպ իշխանությունը փոխանցի որևէ այլ, հանրության կողմից ընդունված անձի, ով կդառնա նոր բանակցող և գուցե կքանդի պարտությունների շղթան, կհրաժարվի վախի, հարկադրանքի ազդեցության տակ վերցրած պարտվողական գրավոր և բանավոր պարտավորություններից :

Այլ ճանապարհ չի մնացել։

Չի մնացել նաև ժամանակ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 6685

Մեկնաբանություններ