26.06.2023|
21:39
Ռուսատյացները Պուտինին ծաղրելու հերթական առիթն են գտել՝ Լուկաշենկոյի ներառումը Պրիգոժինի հետ բանակցություններում: Կարծում եմ` ձեռ առնելուց առաջ մտածելը չէր խանգարի: Պետության ղեկավարը, այսինքն, Պուտինը, բնականաբար, չէր բանակցի՝ նա հրաման արձակող է: Դա՝ մեկ: Երկրորդ՝ առկա է Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը: Երրորդ՝ Լուկաշենկոն չեզոք անձ էր Պրիգոժին-Շոյգու-Գերասիմով ձևաչափում: Չորրորդ՝ բանակցությունների արդյունքում ՌԴ-ն խուսափեց քաղաքացիական պատերազմից, ինչը նշանակում է, որ միջնորդի ընտրությունը ճիշտ էր կատարված: