ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀՀ սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում մար­դիկ սկ­սել են ա­պաս­տա­րան­ներ կա­հա­վո­րել

ՀՀ սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում մար­դիկ սկ­սել են ա­պաս­տա­րան­ներ կա­հա­վո­րել
27.11.2020 | 02:52

Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում սկ­սել են կա­ռու­ցել ա­պաս­տա­րան­ներ։ Մաս­նա­վո­րա­պես‚ տե­ղե­կու­թյուն հրա­պա­րակ­վեց‚ որ Տա­վու­շի մարզ­պե­տա­րա­նի և «Պա­հա­պան» հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ մար­զում ստեղծ­վում են անվ­տանգ վայ­րեր և թաքս­տոց­ներ, ո­րոնք ա­մուր ու լիար­ժեք պաշտ­պա­նու­թյուն կա­րող են դառ­նալ հա­կա­ռա­կոր­դի հնա­րա­վոր օ­դա­յին և հրե­տա­նա­յին հար­ված­նե­րից: Տա­վու­շի մար­զի սահ­մա­նա­պահ գյու­ղե­րում կա­ռուց­վել է 4 ռմ­բա­պաս­տա­րան: Ըստ այդ հա­ղոր­դագ­րու­թյան՝ ա­պաս­տա­րան­նե­րի կա­ռու­ցու­մը կշա­րու­նակ­վի:


Նման ա­պաս­տա­րան­ներ են սկ­սել կա­ռու­ցել‚ կա­հա­վո­րել նաև Սյու­նի­քի մար­զի քա­ղաք­նե­րում և գյու­ղե­րում‚ բայց ան­հա­տա­կան մա­կար­դա­կում։ Թշ­նա­մուն շատ մոտ հայ­տն­ված սյու­նե­ցի­նե­րը‚ հաս­կա­նա­լով թե ինչ ծանր վի­ճա­կում են գտն­վում‚ հոր­դո­րում են մի­մյանց լծ­վել այս գոր­ծին‚ քա­նի որ չգի­տեն‚ թե նույ­նիսկ շատ մոտ ա­պա­գան ինչ ա­նակն­կալ­ներ է մա­տու­ցե­լու։ Սյու­նե­ցի­նե­րը նույն­պես պատ­րաստ­վում են ար­տա­կարգ‚ գու­ցե նաև պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րի։ Մար­դիկ հույս են հայտ­նում‚ որ պե­տու­թյու­նը գո­նե կձևա­վո­րի մաս­նա­գի­տա­կան խումբ և թա­ղա­մաս առ թա­ղա­մաս կամ գյուղ առ գյուղ կի­րա­կա­նաց­նի հե­տա­զո­տու­թյուն‚ խոր­հր­դատ­վու­թյուն կտ­րա­մադ­րի ա­պաս­տա­րան­նե­րի ճիշտ կա­հա­վոր­ման, կա­ռուց­ման և նմա­նա­տիպ այլ հար­ցե­րով։
Այ­սօր, երբ ի­րա­կա­նում չկա իշ­խա­նու­թյուն‚ կա­ռա­վա­րու­թյունն ան­գոր­ծու­նակ է‚ ան­կա­րող ան­գամ տար­րա­կան հար­ցեր լու­ծե­լու‚ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այս խն­դիր­նե­րը ո՞վ պետք է լու­ծի։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3338

Մեկնաբանություններ