Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անահիտ Հայթայան․ Ժամանակին հեռանայիր ու այսքան զոհեր չբարդեիր խղճիդ ու խայտառակ այդ փաստաթուղթը չստորագրեիր

Անահիտ Հայթայան․ Ժամանակին հեռանայիր ու այսքան զոհեր չբարդեիր խղճիդ ու խայտառակ այդ փաստաթուղթը չստորագրեիր
14.11.2020 | 10:33

Կարդում եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ՊԺԿ Միքայել Համբարձումյանի խոսքն ու սարսափում։
Ճշմարտությունն ասելու նուրբ արվեստով նշելով, թե «Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ», մեծ ինֆորմացիա ունեցող ու նրա հետ անմիջականորեն աշխատած, փորձառու մարդը բացում է շատ փակագծեր՝ ներկայացնելով երկրի ղեկավարին անհարիր նրա բոլոր առանձնահատկությունները, որոնք մեր ժողովրդին ու երկրին հասցրին ողբալի այս վիճակին։


Չմանրամասնեմ, յուրաքանչյուրն ինքը գիտի թե ի՞նչ է կորցրել։
Բայց կա մայրերի, հայրերի քույրերի ու եղբայրների, տատիկների ու պապիկների մի ստվար զանգված, որոնց սուգն անգամ առ այսօր պղծում են նիկոլ փաշինյանն ու իր ընտանիքը։
Նորմալ մարդը կմտածեր դեռ հայտնի չէ, թե քանի հազար ջահել տղաների նահատակման մեղքը քավելու մասին։ Իսկ դո՞ւ։ Ինչ հույսով ես կառչել այդ աթոռին։ Թե՞ սև «առաքելությունդ» դեռ ավարտված չէ...


Գիտե՞ս, թե ո՞վ է այս լուսանկարում։ Իմ թոռնիկ Դավիթ Յակովլևը, ով Թումոյի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր, ով ֆիզմաթ դպրոցն ավարտելուց հետո Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն էր հանձնել, ով նաև ընդունվել էր Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ու մեկնել բանակ։
Մինչև հիմա լուռ սգացել եմ իմ հրաշքի կորուստը՝ մխիթարանքի խոսքեր չգտնելով իմ աղջկա՝ նրա երիտասարդ մոր ու մի բուռ դարձած հոր համար։ Բայց այլևս անկարող եմ լռել։
Ես պահանջում եմ բազում երազներ անկատար թողած իմ անմեղ տղային...
Խենթանալ կարելի է։ Ի՞նչ եմ ասում։ Խենթանալն ի՞նչ է որ...
Փաստորեն, Հայրենիք ենք կորցրել, հազարավոր զոհեր ենք տվել նիկոլի աթոռը պահելու համար։


Տուր այդ հրաժարականը, նիկոլ, գոնե մեկ անգամ կատարիր խոստումդ։ Ասում էի՞ր չէ, որ եթե ժողովուրդը չուզի քեզ, ապա կհեռանաս։ Էլ չուզելը ո՞նց է լինում։ Ավելի մի նվաստացնի այս խաբված ժողովրդին։ Առավել ևս քո ընտանիքի անհարկի գրառումներով ու ձորը բահերով «հերոսաբար պահող» ջոկատով, ֆենած մազերով լայվով մի պղծեք ազնիվ մղումով պայքարածների, մեր նահատակների պատիվն ու հիշատակը։
Մի ամբողջ ժողովուրդ 1.5 ամիս մոլորության մեջ պահեցիք։ Բա՛վ է։


Քայլ արա, նիկոլ՝ գնա...
Ժամանակին հեռանայիր ու այսքան զոհեր չբարդեիր խղճիդ ու խայտառակ այդ փաստաթուղթը չստորագրեիր։
... ... ... ... ...
Ուշադիր կարդացեք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ՊԺԿ Միքայել Համբարձումյանի խոսքը (կրճատումներով) ու ինքներդ ձեզ հարց տվեք, թե ո՞ւմ է վստահվել մեր դժբախտ դարձված երկիրը...


«Նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ:


...թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը...»,- գրել է ՀՀ ԱԱԾ գնդապետը։
Քայլ արա, նիկոլ՝ գնա...

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ