Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նաիրա Զոհրաբյան. Կեցցե մացոների Հայաստանը, ափսոս էր հեղափոխությունը

Նաիրա Զոհրաբյան. Կեցցե մացոների Հայաստանը, ափսոս էր հեղափոխությունը
26.09.2020 | 14:28

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կեցցե՛ մացոների Հայաստանը: 2010-ի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Դատավճիռը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում։ Կոչ եմ անում հետեւողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար»։


10 տարի անց, սեպտեմբերի 25-ին, նույն այդ Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։ 10 տարի անց, բոլոր իշխանությունների քաղաքական պատվերը կատարող Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ կատարեց գործող իշխանության քաղաքական պատվերը։ Մնացական Մարտիրոսյանը հատուկ էր ընտրված։ Նրան ստիպեցին հիմա էլ կատարել այն մարդու քաղաքական պատվերը, ում ինքը ժամանակին դատապարտեց 7 տարվա ազատազրկման։
Սա Մացոն էր, ով «Պապլավոկում», Պողոս Պողոսյանին բռունցքի մի քանի հարվածով սպանած Աղամալ Հարությունյանին, նույն ինքը՝ Կուկուին, դատապարտեց ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման:


Հիշեցնեմ, որ սա նույն Մացոն է, ով Սասուն Միքայելյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման։ Սա նույն Մացոն է, ով Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Սա նույն Մացոն է, ով Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։
Եւ ուրեմն՝ կեցցե՛ Մացոն,
Կեցցե՛ այն դատական համակարգը, որտեղ ոչինչ չի փոխվում եւ որտեղ փոխվում են միայն պատվիրատուներն ու քաղաքական պատվեր իջեցնողները։
Ափսոս էր հեղափոխությունը»։

Դիտվել է՝ 4008

Մեկնաբանություններ