ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմա աշխարհին սպառնում է միջուկային անարխիան՝ ինչպես զգուշացնում էր Ջոն Ֆիցջերալդ Քենեդին

Հիմա աշխարհին սպառնում է միջուկային անարխիան՝ ինչպես զգուշացնում էր Ջոն Ֆիցջերալդ Քենեդին
14.05.2020 | 10:26

Կորոնավիրուս՝ ագրեսոր ամենտեղից ու ոչմիտեղից, կարող է զգացնել պետություններին ու նրանց ղեկավարներին՝ ինչ է սպասվում մոլորակին, երբ ավարտվի միջուկային երկարատև խաղաղությունը: Ապոկալիպսիսի ձիավորների սմբակների ձայնը մոտենում է՝ գրում է Միխայիլ Շտյուրմերը Die Welt-ում: 1986-ի ամառը, Ռեյկյավիկ, Իսլանդիա՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և ԽՄԿԿ Կոմկուսի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հանդիպում են իրար Վաշինգտոնի ու Մոսկվայի ճանապարհին: Նրանք ցանկանում են աշխարհի համար ստեղծել անվտանգության ճարտարապետություն գերտերությունների միջուկային հավասարակշռության օգնությամբ: Մի կողմից՝ երկուսն էլ շահագրգռված էին, որ վերահսկեն և զսպեն միջուկային ակումբի նոր թեկնածուներին: Մյուս կողմից՝ նրանք ձգտում էին համատեղ, և միմյանց դեմ, շարունակել միջուկային հավասարակշռության զարգացումը, սահմանափակել ծախսերը և միշտ իմանալ՝ ինչ կա մյուսի մտքում: Մոլորակի ճակատագրի հետ տարօրինակ խաղ է, երբ խաղաղությունը կախված է փոխադարձ ոչնչացման հնարավորությունից: 1989-ին, երբ մի երջանիկ պահի թվաց՝ սկսվել է համաշխարհային պատմության նոր դարաշրջան, ու բերել է մարդկանց բարօրություն, որն ավետելով Ֆրենսիս Ֆուկույաման The National Interest-ում հայտարարեց՝ նոր աշխարհակարգ է հաստատվում՝ made in the USA, բայց ինչպես հետո պարզվեց՝ հայտարարեց ընդամենը ժամանակի ոգու հետ ակնթարթային հանդիպման մասին:


ԽՍՀՄ-ը ձախողվեց ինքն իր մեղքով ու հիվանդության, որ մեծ տերություններն ախտահարում է ու կոչվում է «կայսերական գերլարում»: Եվրոպացիները իրենց պատրանքները համարեցին հուսալի, բայց նախևառաջ քիչ ծախսատար, ապագայի նախագիծ: Այդ ցանկալի կերպարը ապրեց 30 տարի, որից հետո խաղաղության կոորդինատները նորից խառնվեցին:
ԱՄՆ-ը ձանձրացավ գերտերություն լինել ու ամեն ինչ զոհաբերել: «Ամերիկան նախևառաջ»՝ հին մեկուսացումի գլխավոր գաղափարն է, որին եվրոպացիները պատասխան չունեն: Նորից ծագում է ՆԱՏՕ-ի միջոցով բարելավված զսպման անհրաժեշտությունը: Չինաստանը անկասելի վերածվում է համաշխահային տերության, նա, որ ինքն իրեն անվանում է «Ընդլուսնյա», մտադիր է հասնել ավելիին, քան միայն տնտեսական բարեկեցությունը, և ունի ավելի շուտ համապարփակ իշխանության հավակնություն, որ ապահովվում է Մետաքսի նոր ճանապարհով ու ֆինանսներով: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը դեռ զբաղված է կայսրության փլատակները մաքրելով, բայց ձգտում է վերադառնալ համաշխարհային քաղաքականություն: Բայց ոչ միայն համաշխարհային տերություններն են փոխում ռազմավարական հավասարությունը: Միջուկային նախկին ճարտարապետությունը կասկածի տակ են դնում և նոր տեխնոլոգիաները: Թվայնացումը կանգ չի առնում և ռազմական ոլորտի առաջ: Հարց է ծագում՝ ինչ կլինի միջուկային զսպման հետ բոլոր ոլորտների թվայնացման պայմաններում, իմա՝ հակահրթիռային պաշտպանությունը և մերձերկրային տիեզերական տարածության ռազմականացումը, միջուկային զենքի փոքրացումը ու տիեզերքի օգտագործումը: Միջուկային երկարատև խաղաղությունը հիմնվում էր Mutual Assured Destruction-ի վրա՝ փոխադարձ երաշխավորված ոչնչացման: Համենայն դեպս՝ երկու կողմերի զինվորականներն էլ հասկանում էին, որ այլևս տարբերություն չի լինելու հաղթանակի ու պարտության միջև: Հիմա դա անցյալում է մնացել: Այսօրվա դարաշրջանի արմատական փոփոխություններին վերաբերում են ոչ միայն բոլոր ոլորտներ ներթափանցող թվայնացումը, որ ագրեսրոին անտեսանելի գլխարկ է տալիս, այլև սպառազինության վերահսկողության տրամաբանությունը, որ երկու կողմերը դեռ կարող էին որոշարկել, ստուգել, իրականացնել: Ռազմավարական կայունությունը, ինչպես ուսուցանում է մեծն Հենրի Քիսինջերը, ծագում է հավասարակշռությունից կամ հեգեմոնիայից, իսկ իրականում հաճախ ինչ-որ տեղ մեջտեղում է: Բայց սառը պատերազմի հավասարաշռությունը կորած է, ատլանտյան Pax Americana-ն շուտով տանուլ կտրվի: Միջուկային ակումբ են ձգտում փոքր պետությունները, նախ Հնդկաստանը ու Պակիստանը, հիմա Հյուսիսային Կորեան ու Իրանը: Աշխարհին սպառնում է այն միջուկային անարխիան, որի մասին ժամանակին զգուշացնում էր ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին: Միջուկային նեպրոլիֆերացիան 1960-ականներին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին գլխավոր դերում, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային երկրորդական գործող անձինք ունենալով, և Չինաստանին՝ համակարգից դուրս, հազիվ թե կարող է այսօր նկարագրել ուժերի դինամիկան, արդեն կարգավորման մասին չասած: Հուսալի անվտանգություն համաշխարհային տերությունների մի՞ջև: Այս հարցը վաղուց առաջնահերթ է:
Միխայել Շտյուրմեր, Die Welt


Հ.Գ. Կորոնավիրուսը կավարտվի, ու հին խնդիրներն առաջ կգան նորից: ԱՄՆ նախագահը խզեց Ռուսաստանի հետ համաձայնագիրը՝ փորձելով նոր համաձայնագիր կնքել միջուկային բոլոր տերությունների հետ: Բայց Չինաստանը հրաժարվում է այդ թեմայով անգամ բանակցել՝ հայտարարելով, որ իր միջուկային զինանոցը համեմատելի չէ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ: ԱՄՆ նախագահը դուրս եկավ Իրանի հետ վեցյակի համաձայնագրից՝ կանաչ լույս վառելով Իրանի առաջ միջուկային զենք ստեղծելու ճանապարհին: Չի բացառվում, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ այսօր ստեղծվում են այնպիսի զենքեր, որոնց համեմատ միջուկային ռումբը մանկական խաղալիք է: Հուսանք, որ բոլոր պարագաներում կաշխատի զսպիչ գործոնը՝ միջուկային զենք կիրառելուց հետո կարևոր չէ՝ հաղթել ես, թե պարտվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ