ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Միշել Օբաման՝ ԱՄՆ փոխնախագա՞հ

Միշել Օբաման՝ ԱՄՆ փոխնախագա՞հ
23.04.2020 | 11:54

Ապրիլի 20-ին Պիտսբուրգի քաղաքական փորձագետին հարցազրույցում Ջո Բայդենը պատմել է փոխնախագահի թեկնածուի իր որոնումների մասին: «Ես առանց մտածելու կվերցնեի Միշել Օբամային,-ասել է Ջո Բայդենը Ջոն Դելանոյին:-Նա հոյակապ է: Նա այստեղ ամեն ինչ գիտի: Իսկապես հրաշալի կին է: Օբամա ամուսինները հիանալի բարեկամներ են»: Բայդենի հայտարարությունը, որ հաճույքով կընտրեր Միշել Օբամային փոխնախագահի թեկնածու, համեմատելի է, եթե ես ասեի, որ Ստեֆ Քարիին կհրավիրեի բասկետբոլի հավաքական: Նույնիսկ մտածելիք չկա: Բայդենը խոստացել է, որ փոխնախագահը կին է լինելու, իսկ նախկին առաջին լեդին ամենահանրաճանաչ կանանցից է դեմոկրատների ու անկախ թեկնածուների շրջանում: Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ինստիտուտի տվյալներով՝ Միշել Օբաման ամենահարգված կինն է եղել 2018-ին ու 2019-ին:

Նրա «Կայացում» («Becoming») հուշերը վաճառվել են 10 միլիոն տիրաժով: Նրա հիմնել է վերկուսակցական խումբ, որ զբաղվում է ընտրողների գրանցման կատարելագործումով, որ անցյալ շաբաթ հայտնվել էր նորությունների լրահոսում, երբ Օբաման աջակցել էր դեմոկրատների օրինագիծը՝ ապահովելու արտահերթ և փոստով քվեարկություն՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում: Կարճ ասած՝ Ամերիկայում չկա մարդ, ում Բայդենը կարող է ընտրել փոխնախագահ և ով նրա շանսերն ավելի կբարձրացներ, քան Միշել Օբաման: Ու՝ վերջակետ: Բայց գլխավոր հարցն է՝ կօգնի՞ Միշել Օբաման Բայդենին, կցանկանա՞ ընտրվել փոխնախագահ: Ամեն ինչ վկայում է, որ կլինի բարձր ու հաստատուն «ոչ»: Իր հուշերում Օբաման հստակ գրել է. «Ես ուղիղ ասում եմ՝ ոչ մի մտադրություն չունեմ քվեարկվել պետական որևէ պաշտոնում»: Անցյալ տարի Կոնան О'Բրայենին հարցազրույցում նա ասել է, որ չի պատրաստվում նախագահ առաջադրվել (կամ հավակնել որևէ այլ պաշտոնի): Միշել Օբաման բացատրել է, որ Սպիտակ տանն անցկացրած ժամանակը մեկընդմիշտ իրեն զրկել է ստվերում մնալու և նորմալ կյանքի հնարավորությունից ու հավելել է. «Ես չգիտեմ՝ կցանկանայի՞ որևէ ղեկավար պաշտոն վարել, իմանալ՝ ի՞նչ եք դուք զգում: Որովհետև հնարավոր չէ լիարժեք կյանքով ապրել ավտոմեքենայի մուգ ապակիների հետևում: Մենք արդեն այդ զոհողությունն արել ենք, ու ես չեմ բողոքում: Բայց եթե ես պատրաստվում եմ ղեկավար լինել, ստիպված եմ այնտեղ լինել: Ստիպված եմ լսել մարդկանց բողոքները, տեսնել նրանց ցավը ու զգալ ինձ վրա»: Ովքեր շփումներ ունեն Օբամա ընտանիքի հետ, նույնպես կասկածում են, որ ընտրովի պաշտոնում աշխատանքը նախկին առաջին լեդիի ծրագրերում կա: «Կարծում եմ՝ հավանականությունը, որ նա կքվեարկվի այդ պաշտոնում մոտավորապես այնքան է, որքան 2020-ին ես կպարեմ Մեծ թատրոնի բեմում»՝ ասել է Օբամայի նախկին գլխավոր ստրատեգ Դևիդ Աքսելռոդը Politico-ին հարցազրույցում 2018-ին: Համարյա նույն ժամանակ Միշել Օբամայի վաղեմի բարեկամ ու խորհրդատու Վալերի Ջարետը Ալիսին Կամերոտին CNN-ի հարցազրույցում ասել է. «Դա երբեք չի լինի: Նա նվիրել է իր կյանքը հասարակությանը ծառայելուն: Եվ պատրաստվում է իր անհավանական հարթակը օգտագործել բարուն ծառայելուն, ոչ թե քաղաքականությանը»: Բայդենը դա ընդունել է ապրիլի 20-ին, երբ խոսում էր, որ ուրախությամբ Միշել Օբամային փոխնախագահ կդարձնի:

«Չեմ կարծում, որ նա ցանկանա նորից ապրել Սպիտակ տանը»՝ ասել է Բայդենը: Բայց այս ամենը քաղաքականություն է, այդ պատճառով երբ մարդիկ ասում են, որ չեն ցանկանում այս կամ այն պաշտոնում քվեարկվել, միշտ պատճառներ կան նման հայտարարություններին անսվտահությամբ վերաբերվելու: Վերջիվերջո, Օբաման 2008-ին ասում էր, որ չի պատրաստվում քվեարկվել նախագահի թեկնածու, բայց բոլորս գիտենք՝ ինչով այդ պատմությունը ավարտվեց: Մի նրբերանգ կա՝ այդ ժամանակ Բարաք Օբաման արդեն ակտիվ քաղաքական գործունեություն էր վարում՝ նա նահանգի ներկայացուցիչների պալատում էր, քվեարկվել էր ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում, արդեն ընտրվել էր Սենատում: Նա եղել է և մնում է քաղաքական գործիչ: Միշել Օբաման երբեք որևէ պաշտոնում քվեարկվելու որոշում չի ընդունել: Նա երբեք քաղաքական գործիչ չի եղել: Ուստի երբ ասում է, որ իր համար դա հետաքրքիր չէ, գուցե արժի հավատալ: Այնուամենայնիվ, չենք կարող բացառել, որ Միշել Օբաման կհամաձայնի փոխնախագահի թեկնածու դառնալ: Ինչու՞: Որովհետև եթե Բայդենը նրան դիմի նման խնդրանով ու ասի, որ այդ դեպքում Թրամփի նախագահությանը վերջ դնելու իր շանսերը էականորեն կմեծանան, տեսականորեն հնարավոր է, որ այդ փաստարկը կաշխատի: Թեպետ ոչ Բարաք, ոչ Միշել Օբաման երբեք բացահայտ չեն քննադատել Թրամփին, 2019-ին CBS հեռուստաալիքում Գեյլ Քինգին հարցազրույցում Միշել Օբաման ասել է. «Ինձ վշտացնում է՝ ինչպես է դա ներգործում երկրի վրա ընդհանրապես: Մենք պետք է չափազանց պատասխանատու լինենք՝ ինչ երկիր ենք թողնում մեր երեխաներին ու թոռներին»: Կարծու՞մ եմ ես, որ հայրենասիրական զգացումներին հղումը և երկրի հանդեպ ճիշը որոշում ընդունելու անհրաժեշտությունը կհամոզեն Միշել Օբամային վերանայել իր ցանկությունները: Տեխնիկապես՝ այո: Բայց հավականականությունն այնքան է, որքան ես ու Աքսելռոդը հրավեր կստանանք Մեծ թատրոնում պարելու:
Քրիս Չիլիազա, CNN


Հ.Գ. Մեծ թատրոնը գուցե ամերիկացիներին չհրավիրի իր բեմ, բայց Միշել Օբաման չի կարող մերժել իր կուսակցության առաջարկը: Բոլորովին այլ խնդիր է՝ իսկ կցանկանա՞ նա առաջադրվել, եթե հավանական է, որ կվերընտրվի Թրամփը: Սա է բուն խնդիրը: Միշել Օբաման աչքի առաջ ունի Հիլարի Քլինթոնի դառը փորձը և նրան բոլորովին պետք չէ չընտրվելու տարբերակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ