ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հնարավո՞ր է COVID-19-ի ռեցիդիվ և կարելի՞ է հույս դնել կոլեկտիվ իմունիտետի վրա

Հնարավո՞ր է COVID-19-ի ռեցիդիվ և կարելի՞ է հույս դնել կոլեկտիվ իմունիտետի վրա
18.04.2020 | 11:43

Հարավային Կորեայում արդեն բուժված համարվող 100-ից ավելի պացիենտներ COVID-19-ի դրական տեստ են հանձնել: Գիտնականները դեռ չեն կարողանում պարզել կորոնավիրուսի կրկնակի դրսևորումը: Կորեացի բժիշկները հակված են վարկածին, որ ակտիվացել է բջիջներում «քնած» վիրուսը: ԱՀԿ-ն չի բացառում կրկնակի վարակումը և բարձրացնում է COVID-19-ի իմունիտետի հուսալիության հարցը: Այս պահին մասնագետները զանգվածային պատվաստումը համարում են պանդեմիան մարելու միակ միջոց: ԱՀԿ-ի խորհրդատվությամբ՝ պացիենտին կարելի է հիվանդանոցից դուրս գրել երկու անընդմեջ բացասական տեստերից հետո, 24 ժամ հաջորդականությամբ: Հարավային Կորեայում դուրս գրման ենթակա պացիենտները նախ հանձնել էին բացասական տեստ, մի քանի օրից՝ նորից դրական: ԱՀԿ-ն ընդգծում է, որ առաջին հերթին պետք է հավաստիանալ՝ տեստավորման նմուշները պացիենտներից ճիշտ են վերցվել: ՊՑՌ տեստերը ոչ միշտ են COVID-19-ը բացահայտում վիրուսի ցածր խտության դեպքում: Այդ պատճառով արդյունքները կարող էին կեղծ բացասական լինել: Երկրորդ վարկածը, որին հակված են Հարավային Կորեայում, բջիջներում «քնած» վիրուսի ակտիվացումն է, մեխանիզմը դեռ պարզ չէ: Հիվանդությունների կանխման ու վերահսկողության հարավկորեական կենտրոնի (KCDC) տնօրեն Չոն Ին Գենը գտնում է, որ այս հիպոթեզն ավելի հավանական է, քան նորից վարակվելը: Տեսականորեն, երբ մարդը վարակվում է, օրինակ, գրիպով, նրա իմունային համակարգը սկզբում չի ճանաչում վարակը և թողնում է օրգանիզմն մտնել, վարակը բազմանում է բջիջներում, հարուցում հիվանդության ախտանիշներ: Հետո իմունային համակարգը սովորում է պայքարել վարակի հետ ու նրան «վռնդում է»: Մարդը առողջանում է ու ստեղծում իմունային հիշողություն, որ նրան պաշտպանում է կրկնակի վարակվելուց: Սակայն գիտնականները դեռ չգիտեն, որքան է այդ մեխանիզմն աշխատում COVID-19-ի դեպքում: ԱՀԿ-ն հղում է անում կլինիկական ուսումնասիրությանը Շանհայում, որ վկայում է՝ կորոնավարակով որոշ պացիենտների դեպքում հակամարմիններ չեն առաջանում, մինչդեռ մյուսների դեպքում իմունային պատասխանի մակարդակը շատ բարձր է: Բայց առայժմ նույնիսկ հայտնի չէ՝ հակամարմինները պաշտպանու՞մ են կորոնավարակից, իսկ եթե պաշտպանում են՝ ինչքան ժամանակ՝ ընդգծում է ԱՀԿ-ի COVID-19-ի մասնագետ Մարիա վան Կերկխովեն: Նրա խոսքով՝ պետք է հետազոտել ավելի շատ կրկնակի հիվանդների՝ հասկանալու՝ ձևավորվու՞մ է իմունիտետ, որ նրանց անընկալունակ է դարձնում վարակի առաջ:


Իմունոլոգ, կորանավիրուսի հարցով գիտական խորհրդի ղեկավար, Ֆրանսիայի կառավարության խորհրդատու Ժան Ֆրանսուա Դելֆրեսին հաստատում է՝ չկա վստահություն, որ COVID-19-ով հիվանդացածները պաշտպանված են երկրորդ անգամ հիվանդանալուց: «Այս վիրուսն իսկական տականք է»՝ բողոքում է նա: «Եթե իմունիտետն ախտահարված է վարակով, չի կարող բավարար ծավալով իմունային հիշողություն մշակել: Ուրիշ կորոնավիրուսների դեպքում մենք գիտենք, որ իմունիտետը ոչ միշտ է տևական»՝ ասում է Պաստերի ինստիտուտի բժշկական իննովացիաների լաբորատորիայի ղեկավար Ֆրեդերիկ Տանգին:
RFI


Հ.Գ. Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 2 200 000-ի, 147 000 մարդ մահացել է, բուժվել է 553 000-ը: ԱՄՆ-ը շարունակում է առաջինը մնալ մահերի և հիվանդների թվով՝ 34,6 հազար մահվան դեպք և 678 000 վարակված: Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ներկայացրել է բնականոն կյանքի վերադառնալու պլանը: Չինաստանի իշխանությունների հետ վեճերը շարունակվում են: Fox News հեռուստաընկերությունը պատմել է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը սկսվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակցից, Չինաստանի իշխանությունները հերքում են:
Մեծ Բրիտանիայում 103 000վարակված կա և 14 000 մահ, կարանտինը երկարացվել է 3 շաբաթով:


Ճապոնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել երկրի ամբողջ տարածքում, քաղաքացիներին ամսական 1000 դոլար կվճարեն:
Սերբիայում 5 000 հիվանդ կա և 103 մահ, կարանտին է հայտարարվել միայն 48 ժամով, Զատկի տոնին:
Ֆրանսիայում՝ օրվա կտրվածքով մահվան դեպքերի թվի ռեկորդային աճ է գրանցվել՝ 1438 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 18 000 է: Մեկուսացման ռեժիմի մեկ ամսում ոստիկանությունը 760 000 տուգանք է գրել կարանտինը խախտելու համար:
Ռուսաստանում վարակվածների թվի աճը պահպանվում է՝ օրական 3 000 մարդ: Տարբեր մարզերում իշխանությունները խստացնում են կարանտինը: Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը հետաձգեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ