ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վալենտինա Տերեշկովային հետ են ուղարկում տիեզերք

Վալենտինա Տերեշկովային հետ են ուղարկում տիեզերք
14.03.2020 | 12:19

«Միասնական Ռուսաստանի» պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի Սահմանադրության փոփոխությունների նախագծում առաջարկած լրացումից հետո, որ Պուտինին հնարավորություն է տալիս նախագահ մնալ մինչև 2036-ը, change.org պորտալում հայտնվել են կոչեր: Հեղինակների մի մասը պահանջում է Տերեշկովային զրկել Տուտաև քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումից, Տերեշկովայի անվան փողոցը վերանվանել Արտյոմի, մի մասը ուզում է նրան հետ ուղարկել տիեզերք: Մարտի 11-ին change.org պորտալում հայտնվեց Վալենտինա Տերեշկովայի հայրենակիցների՝ Յարոսլավլի նահանգի Տուտաևո շրջանի բնակիչների կոչը՝ նրան զրկել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Մեկուկես հազար մարդ արդեն ստորագրել է կոչը, որտեղ նշված է, որ Վալենտինա Տերեշկովան 2020-ի մարտի 10-ին թղթի վրա գրված տեքստը կարդալով՝ առաջարկեց զրոյացնել Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետները և դրանով «ակտիվ մասնակցություն ունեցավ շոուում, որ ոմանք անվանում են պետական հեղաշրջում»: Կոչի հեղինակ Նիկոլայ Աքսյոնովը նշում է, որ Տերեշկովան «քվեարկում է ներկա իշխանության բոլոր հակաժողովրդական օրինագծերի օգտին» ու հիշեցնում է, որ 2018-ի հուլիսին նա կողմ է քվերակել կենսաթոշակային տարիքի բարձրացմանը:


Ավելի վաղ պորտալում մեկ այլ կոչ էր հայտնվել՝ Արտյոմևսկի քաղաքային շրջանի «ԽՄԿԿ-ի ակտիվիստների անունից»՝ նրանք պահանջում են Սվերդլովսկի նահանգի այդ քաղաքում վերանվանել Տերեշկովայի անվան փողոցը: Կոչում նշվում է. «Գտնում ենք, որ հաշվի առնելով իր ներկա ակտիվ քաղաքական գործունեությունը, Վալենտինա Վլադիմիրովնա Տերեշկովայի անունը, ամբողջ հարգանքով հանդերձ նրա՝ իբրև սովետական առաջին կին վաստակին, չպետք է հավերժանա մեր քաղաքի քարտեզին»: Փողոցի նոր անվանումը առաջարկվում է ընտրել քաղաքացիների հետ խորհրդակցելով: Կոչի հեղինակը ոմն Իվան Կոժևնիկով է: «Новая газета»-ն նշում է, որ այդ անունով մարդու Արտյոմևսկում չեն ճանաչում ոչ տեղի ԶԼՄ-ների աշխատակիցները, ոչ կոմկուսի ակտիվիստները: Արտյոմևսկում չգիտեն նաև, որ քաղաքում կոմկուսի կառույց կա: Կոչը մարտի 12-ին ստորագրել էր 1170 մարդ:


Մարտի 10-ին մեկ այլ կոչ ուղղվեց Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինին՝ Վալենտինա Տերեշկովային հետ՝ տիեզերք ուղարկելու համար: Հեղինակը՝ Արիետա Բոլշակովան, առաջարկում է Վալենտինա Տերեշկավային տիեզերք ուղարկել «ցանկալի է անժամկետ և ընդմիշտ, առանց Երկիր վերադառնալու հնարավորության, քանի որ տիեզերագնաց լինելն ավելի լավ է ստացվում, քան ժողովրդի կարծիքն արտահայտող ներկայացուցրական մարմնի՝ ՌԴ-ում իշխանության միակ աղբյուրի, պատգամավորը»: Կոչը 550 ստորագրող է եղել:
Իսկ Տերեշկովա՞ն: Նա հայտարարել է, որ քննադատները չեն սիրում Ռուսաստանը: «Ես այդ մարդկանց մասին, որ չեն սիրում երկիրը ու ամեն ինչ անում են ստորությունների համար, խոսել էլ չեմ ուզում»՝ ասել է նա РИА Новости-ին: Առաջին կին տիեզերագնացին պաշտպանել է Պետդումայի նախագահը, հայտարարելով, որ նրա դեմ մերկապարանոց արշավ է սկսվել: Վոլոդինը գտնում է, որ խոսքը Ռուսաստանի վրա հարձակման մասին է: Հղում անելով «բաց աղբյուրներին»՝ նա ասել է, որ փոփոխությունը քննադատում են Արևմուտքում, որովհետև «Պուտինն ընկալվում է այլ պետություններում իբրև մարդ, որ արդյունավետ լուծում է խնդիրները, և մարդ, որ ի վիճակի է մեր երկիրն ավելի ուժեղ դարձնել»: «Եվ նավթի, և գազի գինը կարող է ընկնել, մեր առավելությունը Պուտինն է, ու մենք պետք է նրան պաշտպանենք»՝ հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը:
RFI


Հ.Գ. Հիմա լա՞ս, թե՞ խնդաս: Փաստացի՝ Վոլոդինը թերագնահատել Պուտինին՝ օրվա տրենդից ելնելով՝ պիտի ասեր, որ Պուտինը նաև կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի «առավելությունն է»: Բայց հարց է ծագում՝ այդ դեպքում Պուտինի՞ն պետք է պաշտպանել, թե՞ Պուտինը պիտի պաշտպանի: Բոլոր այդ կոչերը պաշտոնապես ավելորդ է դարձնում փաստը, որ 2 օրում ՌԴ բոլոր ռեգիոնները հավանություն են տվել Սահմանադրության փոփոխություններին: Շրջանների բոլոր օրենսդիր ժողովները համաձայն են զրոյացնել Պուտինի նախագահության ժամկետները: ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ են եղել 3 անգամ՝ առաջին անգամ 2008-ին, երկու անգամ՝ 2014-ին: Երեք դեպքերում էլ Դաշնության խորհրդի հաստատումից հետո շրջաններում քվեարկությունը 2 շաբաթ է տևել: Ահա և ձեզ բոլոր հարցերի պատասխանը Պուտինի հետագա պաշտոնավարման վերաբերյալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

冣€灻嬇撁兟⒚⑩€毬⑩€灺/feedback">Հետադարձ կապ