ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Զքոյսդ ի քո­յոց քեզ մա­տու­ցա­նեմ

Զքոյսդ ի քո­յոց քեզ մա­տու­ցա­նեմ
06.03.2020 | 00:41
ՈՒ­զում էի վեր­նագ­րել՝ «Կա­մի­կա­ձե­նե­րի ժա­մա­նա­կը», միտքս փո­խե­ցի՝ հի­շե­լով լեզ­վա­բա­նու­թյան ու գրա­բա­րի սքան­չե­լի դա­սա­խո­սիս՝ Ա­շոտ Աբ­րա­հա­մյա­նին, որ ֆի­զի­կա­կան ցավ էր զգում, երբ իր ու­սա­նող­նե­րից որևէ մե­կը հան­կարծ ար­տա­բե­րում էր «հետ վե­րա­դառ­նալ», «վերև բարձ­րա­նալ», «ներքև իջ­նել», կամ, Աստ­ված մի ա­րաս­ցե, «հա­յե­րեն լե­զու»: Նա համ­բե­րա­տար բա­ցատ­րում էր, որ լե­զուն շն­չող, կեն­դա­նի օր­գա­նիզմ է ու ա­նընդ­հատ փո­փոխ­վում է, բայց ու­նի օ­րի­նա­չա­փու­թյուն­ներ ու կա­նոն­ներ, ո­րոնք խախ­տե­լը անգ­րա­գի­տու­թյուն է: Անգ­րա­գետ չլի­նե­լու հա­մար պետք է լե­զուն հաս­կա­նալ, լսել ու սի­րել: Նա տաս­նյակ լե­զու­նե­րից, հա­մե­մա­տա­կան լեզ­վա­բա­նու­թյան իր անս­պառ պա­շար­նե­րը մեր ա­ռաջ սփ­ռե­լով, բա­ցատ­րում էր՝ ինչ ճկուն է հա­յե­րեն լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը ու ինչ­պես է ինքն ի­րեն մաք­րում՝ ա­զատ­վե­լով բո­վան­դա­կու­թյու­նը կորց­րած բա­ռե­րից: Իմ հան­ճա­րեղ դա­սա­խո­սը ին­ֆարկ­տի էր հաս­նում կրկ­նա­կի են­թա­կա­յից, երբ մեզ­նից որևէ մե­կը կմկ­մալն ար­դա­րաց­նե­լու հա­մար դա­սը պատ­մե­լիս մի ա­վե­լորդ «դա» էր նա­խա­դա­սու­թյան մեջ խց­կում՝ «Եզ­նիկ Կող­բա­ցին՝ դա նշա­նա­վոր պատ­միչ է»: ՈՒ նա համ­բե­րա­տար բա­ցատ­րում էր, որ վե­րա­դառ­նա­լը նշա­նա­կում է հետ դառ­նալ, իսկ հետ վե­րա­դառ­նա­լը՝ վե­րա­վե­րա­դառ­նալ, որ ան­հե­թե­թու­թյուն է: Որ բարձ­րա­նալն ար­դեն վերև է նշա­նա­կում, ու վերև բարձ­րա­նա­լը սխալ կա­ռույց է, նույ­նը՝ ներքև իջ­նե­լը: Դուք կա­րո՞ղ եք ներքև բարձ­րա­նալ, կամ՝ վերև իջ­նել: Իսկ հա­յե­րենն ար­դեն իսկ նշա­նա­կում է հա­յոց լե­զու ու ա­վե­լոր­դա­բա­նու­թյուն է հա­յԵ­ՐԵ­ՆԻՆ լե­զու կցել: Ի՞նչ կապ ու­նի այս ա­մե­նը կա­մի­կա­ձե­նե­րի ժա­մա­նա­կի հետ: Գու­ցե ոչ մի: Բայց երբ սկ­սում ենք օ­տա­րա­նալ լեզ­վամ­տա­ծո­ղու­թյա­նը, դա­դա­րում ենք մտա­ծել: Մենք տար­բեր ա­րա­գու­թյամբ ար­տա­նե­տում ենք բա­ռա­կույտ, որ ա­ղոտ կապ ու­նի մեր մտ­քում պտտ­վող ի­մաս­տի հետ: Իսկ ըն­կա­լումն ա­վե­լի հե­ռու է այդ ի­մաս­տից, ո­րով­հետև հա­մար­ժեք ար­տա­հայ­տե­լու հա­մար մեր մտ­քե­րը՝ պար­տա­վոր ենք լսել, ի­մա­նալ ու հար­գել ԲԱ­ՌԻ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: ՈՒ որ­քան հե­ռա­նում ենք ի­մաս­տից, այն­քան խր­վում ենք կա­մի­կա­ձե­նե­րի ժա­մա­նա­կի մեջ:
Թբի­լի­սիի հայ հա­մայն­քի հետ հան­դիպ­մա­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նը նո­րից հի­շեց Հի­սու­սին: Չգի­տես ին­չու՝ Երևա­նից հե­ռա­նա­լիս նրա բո­լոր օ­րի­նակ­նե­րը պտտ­վում են Քրիս­տո­սի շուրջ: Երևի ինչ-որ մե­կը նրան խոր­հուրդ է տվել տպա­վո­րու­թյուն գոր­ծե­լու հա­մար օ­րի­նակ­նե­րը Աստ­վա­ծաշն­չից բե­րել, բայց մո­ռա­ցել է ա­սել, որ ի­րեն չհա­մե­մա­տի Հի­սուս Քրիս­տո­սի հետ: Թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ քրիս­տո­նա­վա­յել չէ: ՀՀ վար­չա­պե­տը վրաս­տա­նաբ­նակ հայ­րե­նա­կից­նե­րին պատ­մում էր. «Վեր­ջերս խո­սում էի դա­վա­ճա­նու­թյան և դա­վա­ճան­նե­րի մա­սին, ո­րոնք նույն­պես ե­ղել են և հնա­րա­վոր է նո­րից լի­նեն մեր իշ­խա­նու­թյան մեջ, մաս­նա­վո­րա­պես՝ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում. երբ այս թե­մա­յով մտա­ծում եմ, ինձ նո­րից օգ­նու­թյան է գա­լիս Ա­վե­տա­րա­նը: Նույ­նիսկ Հի­սու­սի ընտ­րած կադ­րե­րի մեջ, պարզ­վեց, դա­վա­ճան­ներ կա­յին: Ե­թե Հի­սուսն ի վի­ճա­կի չի ե­ղել ան­դա­վա­ճան կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, մե­ծամ­տու­թյուն կլի­նի մտա­ծել, որ որևէ վար­չա­պետ կամ կոնկ­րետ ես կա­րող եմ այդ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել»: Սա, մեղմ ա­սած, սո­փես­տու­թյուն է, որ կապ չու­նի ո՛չ Հի­սու­սի, ո՛չ Հու­դա­յի հետ: Ո՛չ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան:
Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ՀՀ վար­չա­պե­տը չի կա­րո­ղա­նում գնա­հա­տել ու ծրագ­րել և կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ խն­դիր դնել: Այ­լա­պես մնում է մտա­ծել, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը Հու­դան է, որ կա: Երբ եր­կու ա­միս շա­րու­նակ ամ­բողջ աշ­խար­հը հետևում էր Չի­նաս­տա­նի ՈՒ­հան նա­հան­գի ո­դի­սա­կա­նին, օր առ օր տա­րած­վող հա­մա­ճա­րա­կին ու ՉԺՀ-ի ձեռ­նար­կած քայ­լե­րին, նույ­նիսկ բժշ­կու­թյու­նից ո­չինչ չհաս­կա­ցող կազ­մա­կեր­պի­չը ձեռ­քի տակ պետք է ու­նե­նար գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր՝ ինչ ա­նել, ե­թե նոր կո­րո­նա­վի­րու­սը հաս­նի Հա­յաս­տան: Փո­խա­րե­նը նա­խա­րա­րը շտա­պում էր գոր­ծուղ­ման մեկ­նել Հա­րա­վա­յին Կո­րեա, որ Չի­նաս­տա­նից հե­տո կո­րո­նա­վի­րու­սի ա­մե­նա­մեծ տա­րա­ծումն ու­նե­ցող եր­կիրն է, ու մի շա­բաթ մնալ: Ան­գամ այդ­քա­նից հե­տո Ար­սեն Թո­րո­սյա­նի մտ­քով չան­ցավ, որ իր պար­տա­վո­րու­թյունն է Հա­յաս­տա­նը՝ Երևանն ու մար­զե­րը, նաև Ար­ցա­խը, ա­պա­հո­վել կան­խար­գել­ման մի­ջոց­նե­րով՝ դի­մակ­նե­րով ու ախ­տա­հա­նիչ նյու­թե­րով, այն դե­ղա­մի­ջոց­նե­րով, ո­րոն­ցով աշ­խար­հում փոր­ձում են պայ­քա­րել դեռ ան­հայտ ծագ­մամբ հի­վան­դու­թյան դեմ:
Որ իր պար­տա­կա­նու­թյունն է կո­րո­նա­վի­րու­սի մեծ տա­րա­ծում ու­նե­ցող եր­կր­նե­րից, գո­նե Ի­րա­նից ու Ի­տա­լիա­յից, Հա­յաս­տան վե­րա­դար­ձող­նե­րի հա­մար կա­րան­տին հայ­տա­րա­րել ու 14 օ­րով բո­լո­րին մե­կու­սաց­նել, և միայն հա­մոզ­վե­լուց հե­տո, որ ա­ռողջ են, թույլ տալ տուն գնալ:
Ար­սեն Թո­րո­սյա­նի մտ­քով նույ­նիսկ չէր ան­ցել կա­ռա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել այն տա­րածք­նե­րի ցան­կը, որ­տեղ պետք է կա­րան­տի­նում հայ­տն­ված մարդ­կանց պա­հել: Դա ա­պա­ցու­ցում է այն ցայտ­նո­տը, ո­րի մեջ Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն Փե­լես» հյու­րա­նո­ցը ըն­տր­վեց հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րի հա­մար, երբ Երևա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րա­կա­կիր հայ­տն­վեց: Վա­տա­գույն ընտ­րու­թյու­նը բո­լոր ա­ռում­նե­րով՝ «Ինչ­պես սպա­նել զբո­սաշր­ջու­թյու­նը» սկզ­բուն­քով: Նախ՝ չէր կա­րե­լի հնա­րա­վոր վա­րա­կը Երևա­նից տե­ղա­փո­խել, երկ­րորդ՝ ա­ռանց այդ էլ ամ­բողջ աշ­խար­հում զբո­սաշր­ջու­թյու­նը անկ­ման մեջ է, չէր կա­րե­լի խա­րա­նել Ծաղ­կա­ձո­րը, որ բո­լոր հյու­րա­նոց­նե­րը դա­տարկ­վեն:
Ար­սեն Թո­րո­սյա­նը պատ­րա՞ստ է հա­տու­ցել չե­ղարկ­ված պատ­վեր­նե­րի վնաս­նե­րը: Նույ­նիսկ ե­թե այն­տեղ են գի­շե­րում վար­չա­պետն ու նա­խա­րար­նե­րը, իսկ ինչ-որ պատ­գա­մա­վոր ի­րեն հա­մա­րում է օ­րի­նակ, որ ե­թե ին­քը հան­գս­տյան օ­րը գնա Ծաղ­կա­ձոր, բո­լոր օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը վե­րա­դառ­նա­լու են: Սուրբ ան­մե­ղու­թյուն: Կամ՝ սուտ ինք­նա­մե­ծա­րում:
Ե­թե «Գոլ­դեն Փե­լե­սը» մինչև հի­մա չի վա­ճառ­վել ա­ճուր­դում, հե­տայ­սու կա­րող է վա­ճառ­վել իբրև կո­րո­նա­վի­րու­սի թան­գա­րան, բայց ոչ մի­լիար­դա­նոց կա­ռույց:
Խոր­հր­դա­րա­նում ԱԻՆ փոխ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում էր, որ Հա­յաս­տա­նը դի­մակ­նե­րի ու ախ­տա­հա­նիչ նյու­թե­րի բա­վա­րար պա­շար­ներ ու­նի: Չկաս­կա­ծենք, բայց ին­չի՞ հա­մար են պա­շար­նե­րը, ե­թե մեկ ամ­սից ա­վե­լի դե­ղատ­նե­րում՝ Երևա­նում ու մար­զե­րում, չկան դի­մակ­ներ, ախ­տա­հա­նիչ նյու­թե­րը ան­հե­տա­ցել են, ու սո­վո­րա­կան «պա­րա­ցե­տա­մո­լը», որ ա­մե­նաու­ժեղ ու թանկ դե­ղե­րից չէ, կո­րել է ոտ­քով-գլ­խով: Ա­վե­լի լավ չէ՞ կան­խել, քան հե­տո պայ­քա­րել վա­րա­կի դեմ: Ցան­կա­ցած հա­մա­ճա­րակ հո­գե­բա­նա­կան սթ­րես է:
Լրատ­վա­մի­ջոց­նե­րը 2 ա­միս օ­րե­ցօր հա­ղոր­դում են կո­րո­նա­վի­րու­սի աշ­խար­հագ­րու­թյան ու մա­հե­րի մա­սին, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը լե­թար­գիա­կան քնով քնած էր տե­ղե­կատ­վու­թյան աս­պա­րե­զում. ոչ մի բա­ցատ­րու­թյուն՝ ինչ հի­վան­դու­թյուն է, ինչ­պես խու­սա­փել, ին­չու չվա­խե­նալ և ին­չից վա­խե­նալ: Միով բա­նիվ՝ ի՞նչ ա­նել: Իսկ ե­թե­րում հայ­տն­ված դի­լե­տանտ­նե­րի ա­մե­նա­մեծ մխի­թա­րու­թյունն էր, որ հի­վան­դու­թյու­նը վտան­գա­վոր չէ՝ մեռ­նում են հիմ­նա­կա­նում 50-անց մար­դիկ: Մեղմ ա­սած ա­ռող­ջա­պա­հա­կան ա­հա­բեկ­չու­թյուն: Փո­խա­րե­նը նա­խա­րա­րը զբաղ­ված է հի­վան­դա­նոց­ներ գու­մա­րել-հա­նե­լով: Ընդ­հան­րա­պես այն տպա­վո­րու­թյունն է, որ կո­րո­նա­վի­րու­սից ա­ռաջ ու հե­տո Հա­յաս­տա­նում մո­լեգ­նում է մեկ այլ, իս­կա­պես ան­բու­ժե­լի հա­մա­ճա­րակ, ո­րի ընդ­հա­նուր ա­նունն է ՄԻԱ­ՑՈՒՄ: Մեկ հիմ­նա­վո­րու­մով՝ ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում: ՄԻԱՑ­ՄԱՆ հա­մա­ճա­րա­կը կա­րող է մր­ցակ­ցել միայն ՓԱԿ­ՄԱՆ հա­մա­ճա­րա­կի հետ՝ նա­խա­րա­րու­թյուն­ներ, գի­շե­րօ­թիկ դպ­րոց­ներ, ման­կատ­ներ, ծե­րա­նոց­ներ, ծնն­դատ­ներ, հի­վան­դա­նոց­ներ: Այս ա­մե­նը հաս­կա­նա­լի կլի­ներ, ե­թե հա­ջոր­դեր ԲԱՑ­ՄԱՆ հա­մա­ճա­րա­կը, բայց մեզ այդ հե­ռան­կա­րը չի սպառ­նում: Սու­պե­րաշ­խա­տա­վար­ձեր ու սու­պեր­պարգևավ­ճար­ներ ստա­ցող նա­խա­րար­նե­րը չեն հա­սել այդ գի­տակ­ցու­թյա­նը:
Հարց­րեք ԿԳՄՍ նա­խա­րա­րին՝ մտ­քով չի՞ ան­ցել «Հու­զանք ու զան­գի» փո­խա­րեն գու­մար հատ­կաց­նել «Հո­մո սա­պիեն­սը» նկա­րա­հա­նե­լու հա­մար Ար­տա­վազդ Փե­լե­շ­յա­նին: Ոտ­քի վրա 20 պատ­ճա­ռա­բա­նու­թյուն կթ­վար­կի, գլ­խա­վո­րը՝ Փե­լե­շյա­նը մեզ չի դի­մել ու մր­ցույ­թի հայտ չի ներ­կա­յաց­րել: Եվ սա մտա­ծո­ղու­թյան սահ­մա­նա­փա­կու­թյան ու կարծ­րա­տի­պե­րի մեջ խր­վա­ծու­թյան օ­րի­նակ է: Ար­ժե­քի ու չա­փա­նի­շի մա­սին պատ­կե­րա­ցում չու­նե­նա­լու ու պաշ­տո­նով ար­բա­ծու­թյան, երբ թվում է՝ ժա­մա­նակն էլ է քո են­թա­կան, դու ես ա­ռանց­քը, ո­րի շուրջ պար­տա­վոր է պտտ­վել երկ­րա­գուն­դը: Շար­քա­յին պո­պու­լիզմ, երբ ներ­կա­յա­նում ես կա­մի­կա­ձե, ի­րա­կա­նում շաբ­լո­նա­յին 1-2 քայ­լա­նոց լու­ծում­նե­րից ա­վե­լիին ըն­դու­նակ չես: Այդ­պես հայ­րե­նիք չեն կա­ռու­ցում: Այդ­պես կա­ռուց­ված հայ­րե­նի­քում հե­ռան­կա­րը գա­լիս, ընկ­նում է ո­տա­տակ, ու հո­րի­զո­նի գի­ծը մնում է միջ­նա­դա­րյան նկա­րիչ­նե­րի հնա­րա­ծը: ՈՒ դա միայն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին չի վե­րա­բե­րում, վե­րա­բե­րում է մտա­ծո­ղու­թյան ո­րա­կին ու մա­կար­դա­կին: Աշ­խար­հըն­կալ­մա­նը, որ նոր կամ հին չի լի­նում: Լի­նում է սահ­մա­նա­փակ ու տգետ, լի­նում է սահ­ման­ներ չճա­նա­չող ու ո­րո­նող: Ստեղ­ծող ու հա­վեր­ժա­կան:
Ընդ­հան­րա­պես՝ Աստ­վա­ծա­շուն­չը ՀՀ կա­ռա­վա­րու­թյան սե­ղա­նի գիրքն է դար­ձել, բայց՝ դեռ միայն ա­ֆո­րիզմ­նե­րի ժո­ղո­վա­ծուի մա­կար­դա­կով: Թե­պետ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի «ա­ֆո­րիզ­մը» մր­ցակ­ցու­թյու­նից դուրս է՝ և տե­ղին է, և ընդ­գր­կուն, և բո­վան­դա­կա­յին: Ափ­սոս՝ դի­վա­նա­գի­տու­թյան հիմ­քում ա­ֆո­րիզմ­նե­րը չեն, այլ ռեալ աշ­խա­տան­քը: Հա­ջո­ղու­թյան հա­մար՝ բո­լոր ու­ղղու­թյուն­նե­րով, ու՝ հա­մա­ժա­մա­նա­կյա:
«Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան հար­ցում Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին ուղ­ղած Մևլութ Չա­վու­շօղ­լուի խոր­հուր­դը մտա­ծե­լու ա­ռիթ է տա­լիս Ղու­կա­սի 4:23-ի շուրջ՝ «Բժիշկ, բժշ­կիր ինքդ քեզ»»՝ թվի­թե­րյան գրառ­ման հիմ­նա­կան հաս­ցեա­տե­րը Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն է, որ Ան­կա­րա­յում ըն­դու­նել էր ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին ու նրանց «լու­սա­վո­րել»՝ «ԵԱՀԿ Մինս­կի խում­բը այժմ պետք է ա­վե­լի ար­դյու­նա­վետ աշ­խա­տի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան լուծ­ման հար­ցով: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցը պետք է լուծ­վի Ադր­բե­ջա­նի ինք­նա­վա­րու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան և մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րի շր­ջա­նա­կում»:
Գրա­ռու­մը նույն­քան վե­րա­բե­րում է ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րին ու հա­վեր­ժա­կան Ան­ջեյ Կաս­պր­չի­կին, որ հարկ չհա­մա­րե­ցին որևէ ձևա­չա­փով անդ­րա­դառ­նալ Ան­կա­րա այ­ցին, թե­պետ պար­տա­վոր են՝ ա­պա­հո­վե­լու ի­րենց միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան նկատ­մամբ վս­տա­հու­թյուն: Փաս­տա­ցի Ան­կա­րան նո­րից փոր­ձում է խցկ­վել Մոսկ­վա-Փա­րիզ-Վա­շինգ­տոն ձևա­չա­փի մեջ: Կամ Սի­րիա­յում չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի մեջ խր­ված Էր­դո­ղա­նը փոր­ձում է Պու­տի­նի հետ քա­ղա­քա­կան առևտրի նոր լոտ հա­նել ա­ճուր­դի, երբ մյուս լո­տե­րի գնան­կում է Կրեմ­լում: Ռուս-թուր­քա­կան բո­լոր գոր­ծարք­նե­րը ի­րենց հա­մար ե­ղել են փոխ­շա­հա­վետ, հա­յե­րիս հա­մար՝ կորս­տա­բեր: Բայց՝ ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Էր­դո­ղա­նը ո­չինչ չս­տա­ցավ ո՛չ ՆԱ­ՏՕ-ից, ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ ԵՄ-ից՝ բա­րո­յա­քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից բա­ցի: Վս­տա­հա­բար՝ ՆԱՏՕ-ն պա­տե­րազ­մի մեջ չի մտ­նի՝ պաշտ­պա­նե­լու դաշ­նա­կից Թուր­քիա­յին տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան, ինք­նիշ­խա­նու­թյան ու ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րից: Պարզ պատ­ճա­ռով՝ Թուր­քիան ինքն է սպառ­նա­լիք, ինքն է ներ­խու­ժել հարևան երկ­րի տա­րածք ու չհայ­տա­րար­ված պա­տե­րազմ է մղում, ու ՆԱՏՕ-ում դա գի­տեն: Գի­տի նաև Պեն­տա­գո­նը: Բրյու­սե­լին ար­դեն փախս­տա­կան­նե­րի շան­տա­ժով հնա­րա­վոր չէ սար­սա­փի մատ­նել ու մի­լիար­դա­վոր եվ­րո­ներ կոր­զել: Եվ Ար­ցա­խի հար­ցը քարկ­տի­կի քար չէ, ո­րով Էր­դո­ղա­նը ճար­պիկ նե­տու­մով քա­ղա­քա­կան ի­միջ փր­կի: Կամ՝ փոր­ձի ստա­նալ ՄԽ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը այդ ու այլ հար­ցե­րում: Շատ տե­ղին կլի­ներ, ե­թե ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը ա­ռիթ գտ­ներ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նին հար­մար «ա­ֆո­րիզ­մով» դի­մե­լու, օ­րի­նակ՝ «Զքոյսդ ի քո­յոց քեզ մա­տու­ցա­նեմ», կամ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յին՝ «Ան­մե­ղա­դիր լե­րուք, զի կար մեր այդ­քան էր»: Գու­ցե նրանք չհաս­կա­նան մտ­քի ողջ նր­բու­թյունն ու բազ­մի­մաս­տու­թյու­նը, բայց կգ­նա­հա­տեն, որ Հա­յաս­տա­նը վեր­ջա­պես դի­վա­նա­գի­տու­թյան մեջ ռու­սե­րե­նից բա­ցի նաև անգ­լե­րեն ու ֆրան­սե­րեն է ու­զում խո­սել՝ դի­վեր­սի­ֆի­կաց­նե­լով ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ ի պաշտ­պա­նու­թյուն ազ­գա­յին շա­հի: Հա­մա­ժա­մա­նա­կյա գնա­հա­տե­լով ի­րո­ղու­թյուն­ներն աշ­խար­հում ու, թող Տե­րը նե­րի հան­դգ­նու­թյանս հա­մար, ծրագ­րե­լով ա­պա­գան:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ողջ լե­րուք՝ ի հե­ճուկս ու հա­ղագս: Հըն­թացս ու հա­վարտ:
Դիտվել է՝ 7020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ