Մամուլի զարմանալի կոնֆերանսը Կապանում և նախագահի մի շարք թեկնածուների տարօրինակ պատասխանները Ստեփանակերտից
07.02.2020 | 01:40
Եթե այդպես ասեն, այն էլ՝ Ստեփանակերտում, ապա դա մեծամասնության ներողամիտ ժպիտը կառաջացնի։ Արցախում զինվորականները միշտ էլ արտգործնախարարներից պակաս չեն իմացել։ Դա իրականությունն է, բացի դրանից, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը միշտ ուղիղ կապի մեջ է եղել և է, օրինակ, հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, մշտական շփման մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների հետ և այլն։ Էլ չենք ասում, որ մի շարք պատմական ժամանակահատվածներում Արցախի զորապետերը, ծանրակշիռ հանգամանքների բերումով (օրինակ՝ Սամվել Բաբայանը), շատ ավելի տեղեկացված են եղել, քան ԼՂՀ ԱԳ նախարարները։
Ներկա դեպքում ի՞նչ կարող էր չիմանալ և ինչին տեղյակ չլինել պատերազմող երկրի ԱԽ քարտուղարը, թեկուզ՝ նախկին։ Չենք ընդունում հավանականությունը։ Կարո՞ղ են տեղյակ չլինել խորհրդարանի խոսնակը, նախկին վարչապետը, որոնք նույնպես ԼՂՀ ԱԽ-ի կազմում են։ Այդ հավանականությունն էլ չենք ընդունում։ Արդեն պարզվել է, որ Փաշինյանի համար նախագահի միակ «վատ» թեկնածուն գեներալ Վիտալի Բալասանյանն է։ Նա և Աշոտ Ղուլյանը, իսկ եթե ինչ-որ կերպ Սամվել Բաբայանին էլ թույլ տան մասնակցել ընտրությանը, ապա նա էլ ազատագրական շարժման վետերան են, և Արցախում նրանց բոլորն են ճանաչում։ Նրանք ինչ-որ բան ինչ-որ մեկին ապացուցելու կարիք չունեն։ Բայց առայժմ, բացի Մասիս Մայիլյանից, բոլորը լռում են, չեն շտապում պատասխանել Փաշինյանին։ «Ինչու՞» հարցը հասկանալի է. Արցախում որևէ մեկը չի կասկածում, որ և՛ Բալասանյանը, և՛ Ղուլյանը, և՛ Բաբայանը դեմ են եղել և են ոչ միայն «Մադրիդյան սկզբունքներին», այլև ցուցակով միակողմանիորեն «տարածքներ հանձնելու» ինչ-ինչ գործողությունների։ Եթե որևէ մեկին հետաքրքրում է այդ «ցուցակը», թող ծանոթանա Մասիս Մայիլյանի պատասխանին, որն ազատ դրված է համացանցում։ Դա նույնպես ապացույց է, որ Հայաստանի և Արցախի հասարակությունն ինչ-որ թատերականացված բեմադրություն է դիտում, ոչ թե «հարցուպատասխանների» իրական գործընթաց։ Եթե մի բան լիներ, ապա Արցախի նախագահի բոլոր թեկնածուները, նույնիսկ Արցախի բոլոր պաշտոնատար դեմքերը պարզապես իրենց պատասխանները Փաշինյանին կուղարկեին այլ կապուղիներով կամ էլ կպահանջեին Հայաստանի և Արցախի ԱԽ-երի արտահերթ ու փակ նիստ։ Ինչու՞ չէ, այդպիսի փորձ արդեն կա. 2019 թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի ԱԽ-երի համատեղ նիստում կողմերն իրար շատ բան ասացին փակ աշխատակարգով։ Եվ նույն Փաշինյանը կասկածներ չպետք է ունենա, թե արցախցիներն ինչն են ընդունում, ինչը՝ ոչ։ Բայց չէ՞ որ հիմա ոչ մի նման բան չկա։
Այնուամենայնիվ, հայկական մեկ-երկու ԶԼՄ հիմա պնդում են, թե իբր «չճանաչված ԼՂՀ-ի նախագահի մի շարք թեկնածուներ արձագանքել են «ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանից մնացած «ժառանգության» նկատմամբ վերաբերմունք արտահայտելու մասին Մասիս Նիկոլ Փաշինյանի կոչին»։ Եվ արձագանքողներից նշվում են ոչ միայն Մայիլյանը, այլև Արայիկ Հարությունյանը, Աշոտ Ղուլյանը և ընդդիմադիր Հայկ Խանումյանը։ Հնարավոր է, չեմ կարող ժխտել։ Բայց ուշադրություն դարձնենք. լայն լուսաբանում ստացավ միայն արտգործնախարարի պատասխանը։ Ինչու՞։ Ահա թե ինչ է գրել երևանյան «Sputnik» հանդեսը, բացի Մայիլյանից, այլ թեկնածուների «պատասխանների» էության մասին. «Հայաստանի նախկին իշխանությունների կողմից քննարկված կարգավորման տարբերակն անընդունելի է նաև Հարությունյանի և նրա քաղաքական թիմի համար։ Նա խոստանում է, որ Ղարաբաղի ղեկավար ընտրվելու դեպքում ջանքեր չի խնայի Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների զարգացման ու ծաղկման համար։ Խանումյանի հայտարարությունում նշվում է, որ նրա համար անընդունելի են ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որոնցում խոսվում է տարածքային զիջումների մասին։ Աշոտ Ղուլյանի թիմի համար Ղարաբաղի անկախությունը նվազագույն խնդիրն է, իսկ վերջնական նպատակը միավորումն է Հայաստանի հետ։ Ներկայիս տեսքով Ղարաբաղի տարածքը Ղուլյանը համարում է միակ հուսալի երաշխիքը։ Նա նաև համոզված է, որ առանց Ղարաբաղի մասնակցության չեն կարող լինել լիարժեք ու բովանդակային բանակցություններ։
Այսինքն, ոչ մեկը «կողմ» չէ, պարզապես անհասկանալի է, թե ինչու «կողմ» չեն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի երրորդ նախագահը բանակցություններ չի վարել տարածքային զիջումների, «տարածքներ հանձնելու» և նման բաների մասին։ Որպեսզի ընթերցողները չկասկածեն, կրկին հիշեցնենք. զինվորականները, հատկապես ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալները, միշտ դեմ են եղել թշնամու հետ տարածքների վերաբերյալ ցանկացած «գործարքների», թեկուզ և ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո։ Բացարձակապես միշտ հենց Արցախի զինվորականներն են եղել ԼՂՀ Շահումյանի շրջանի, ինչպես նաև Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերի, Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված մասերի ազատագրման անհրաժեշտության կողմնակիցներ։
ՈՒստի ստիպողական հարց է դրվում. իսկ ինչպիսի՞ հնարավորություններ ունեն այն անձինք, որոնց մասին արդեն հայտնի է, որ նրանք ԼՂՀ նախագահի թեկնածու են լինելու մարտի 31-ի ընտրությունում։ Այդ հարցին պատասխանելու համար հավանաբար հարկավոր են ինչ-որ տվյալներ, ասենք, Արցախում ինչ-որ սոցիոլոգիական հարցման։ Բացի դրանից, մարտի 31-ին լինելու են ոչ միայն նախագահական, այլև խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն, այդ օրը չափազանց կարևոր է բոլոր տեսանկյուններից։ Բացի Արցախի նախագահի մեր թվարկած թեկնածուներից նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին հայտարարել են նաև խորհրդարանի անկախ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, ստեփանակերտցի հասարակական գործիչ Քրիստինա Բալայանը, ՀՅԴ («Դաշնակցություն») կուսակցության Արցախի կոմիտեի ղեկավար Դավիթ Իշխանյանը, ընդդիմադիր «Միասնական Հայաստանի» առաջնորդ Վահան Բադասյանը և «Ազգային վերածնունդ» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ Խորհրդարանական ընտրությանը մասնակցելու մտադրության մասին հայտնել է վերջերս գրանցված «Հեղափոխական Արցախ» նոր կուսակցությունը։ Արցախի ԿԸՀ ղեկավար Սրբուհի Արզումանյանը իրազեկել է ԶԼՄ-ներին. «Առաջիկա ընտրություններում քվորում սահմանված չէ։ Նախագահ կընտրվի այն թեկնածուն, որի օգտին ձայն կտա ընտրությանը ներկայացածների 50 %-ը։ Խորհրդարան կանցնի այն կուսակցությունը, որի օգտին կքվեարկի ներկայացածների 5 %-ը»։ Չափազանց հատկանշական է, որ Արցախում առաջին անգամ նախագահի պաշտոնի համար կին թեկնածու է առաջադրվում։ Բայց մենք չենք համաձայնի այն «եզրակացությանը», որը ներկայացրել է «ԽՈՉՍՈջրՍՌռ ցջպս» համացանցային լրատվամիջոցը. «Քաղաքագետները նշում են, որ ԼՂՀ-ի նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ չի կարելի կանխագուշակել քվեարկության արդյունքները, թեև քաղաքական անցյալ չունեցող թեկնածուների համար, անկախ սեռից և տարիքից, հաղթելու հնարավորությունները նվազագույն են»։
Ստեփանակերտցի վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը դեռ 2019 թ. հոկտեմբերի 16-ին կատարել է տիպիկ «ազատական» կանխագուշակում-քաղաքական պատվեր. «Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանն անցյալ են, որը Ղարաբաղի բնակիչները պետք է թողնեն անցյալում։ Դա անելու հնարավորություն է Մասիս Մայիլյանը»։ ՈՒղղակի աչք չի՞ ծակում, թե մարտի 31-ին Արցախում ով է լինելու Փաշինյանի դրածոն։ Թեև չշտապենք. շատ տվյալներ կան, որ Հայաստանի վարչապետը մտադիր է «խաղալու» ԼՂՀ նախագահի երկու-երեք թեկնածուներով, ոչ միայն Մայիլյանով, մանավանդ որ նույն Հարությունյանի, Ղուլյանի կամ ընդդիմադիր Խանումյանի դիրքորոշումները քիչ են տարբերվում Մասիս Մայիլյանի պատասխանի դրույթներից։ Երևանյան «Sputnik» հանդեսի հոդվածի վերջնագիրն ինչ-որ տեղ ծիծաղելի է. «Փաշինյանի կոչն ընդունված է. Ղարաբաղի նախագահի թեկնածուները հրաժարվեցին Սարգսյանի ժառանգությունից»։ Ի՞նչ «Սարգսյանի ժառանգություն», հարգելիներ։ «Մադրիդյան սկզբունքնե՞րը», «Հոգլանդ-Բրայզայի պլաննե՞րը»։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի «ժառանգություն» կարելի է ճանաչել միայն 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերը, որոնք բարեհաջող կերպով խորտակեց անձամբ վարչապետ Փաշինյանը դեռ 2018-ին։ Այնպես որ, նշված թեկնածուները հրաժարվում են հենց «Սարգսյանի ժառանգությունից», այսինքն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի՞ց։ ՈՒշացել են. նրանցից հրաժարվել է Հայաստանը 2018-ին։ Կամ էլ «Մադրիդյան սկզբունքներից»՝ ՄԽ-ի առնվազն երկու ամերիկացիների համանախագահների մեկնաբանությամբ։ Մեր կարծիքով, Մայիլյանը, Հարությունյանը, Ղուլյանը և Խանումյանը պետք է ճշտեն. այն, ինչից իրենք հրաժարվում են, «Սարգսյանի ժառանգությու՞նն» է, թե՞ հենց «Սարգսյանի ժառանգություն» ձևակերպումը Փաշինյանի հիվանդագին երևակայության պտուղն է, և իրենք հրաժարվում են հենց վարչապետի ձևակերպումից։ Ավելի շատ հստակություն ու ճշգրտություն է պետք, որովհետև ոլորտը շատ նրբին է։ Եվ, օրինակ, հաշվի առնելով, որ ԼՂՀ ԱԳ նախարարներից մեկը՝ Գեորգի Պետրոսյանը, նաև ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամ էր, ապա Փաշինյանին և Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին չպե՞տք է թվա, որ կարգավորման գործընթացի նրբություններին և «Սարգսյանի ժառանգությանը» հիանալի տեղյակ անձանց թվին են պատկանում նաև «Դաշնակցության» բյուրոյի և նույն «Դաշնակցության» Արցախի կոմիտեի բոլոր անդամները։ Մենք այս ամենը հիշեցրինք նրա համար, որ Փաշինյանն ու Ստեփանակերտում նախագահի նրա «լավ թեկնածուներն ուշադրություն դարձնեն բոլոր նրբերանգներին և չհամարեն, թե իրենցից բացի չկան ավելի տեղեկացված, թեկուզ և նախկին, պաշտոնատար անձինք ու հասարակական գործիչներ Երևանում և Ստեփանակերտում։
«Պատասխանների» հետ կապված բեմականացումը, իբր դուք մնում եք «Սարգսյանի ժառանգությա՞ն», թե՞ ինձ հետ, մեր կարծիքով, հաջողություն չունեցավ։ Այն հրապարակավ չմերկացվե՞ց Հայաստանում և Արցախում։ Ոչինչ, դա դեռ առջևում է, բավական է, որ նրա հետևորդները տանուլ տան Արցախի ընտրությունները կամ էլ փորձեն կեղծել դրանց արդյունքները։ 2019 թ. գործնականում բոլորը նշում էին, որ, չնայած Արայիկ Հարությունյանի շտաբի լուրջ ֆինանսական ծախսերին, Արցախի շարքային քաղաքացիները հատուկ վերաբերմունք ունեն գեներալներ Բաբայանի և Բալասանյանի նկատմամբ։ Եթե վերհիշենք ևս մեկ չափազանց լավատեղյակ քաղգործչի՝ ազգային անվտանգության գծով Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների գլխավոր խորհրդական, «Հայաստանի ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի անցյալ տարվա վերջի մի շարք հայտարարությունները, ապա, այս տարվա հունվարի սկզբի դրությամբ, իրեն համակրող շարքային ընտրողների թվով առաջին տեղում էր գեներալ Բալասանյանը։ Իսկ Բաբայանին «որակազրկել են»՝ իբր վերջին 10 տարում չի ապրել Արցախում։ Այդ պատճառով հասարակ մարդիկ հավատում են նրան, ով մարտնչել է իրենց զավակների կողքին, իսկ 2016 թ. ապրիլին նույնիսկ անձամբ է փրկել դրությունը Մարտակերտի և Ասկերանի ճակատներում։ Արցախում ամեն մեկը գիտեր, որ մարդն ԱԽ-ում լքել է իր առանձնասենյակը և մեկնել ռազմաճակատ՝ թշնամու ուժերը հյուսիսային ուղղությունում ջախջախելու համար։ Այնպես որ, ԼՂՀ նախագահի թեկնածուների հնարավորությունների վերաբերյալ Իսագուլյանի գնահատականը կասկածի ենթարկելը, մեր կարծիքով, անօգուտ և անշնորհակալ գործ է, մանավանդ, եթե գիտենք, որ նա ամիսը մի քանի անգամ լինում է Արցախում և ակտիվորեն շփվում տեղի քաղգործիչների մեծամասնության հետ, ԼՂՀ բնակչության տրամադրությունների պատկերն անմիջականորեն գիտի, ոչ թե պարապ վկաների և կեղծ փորձագետների պատմածներից։
Վարչապետ Փաշինյանն էլ դա գիտի։ Մենք արդեն տեղեկացրել ենք ընթերցողներին, հղում անելով «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածագիր Մարինա Մկրտչյանին, որ Փաշինյանը հատուկ նպատակով Արցախ է ուղարկել իր մերձավոր, «Սորոսի հիմնադրամի վկա» ոմն Դանիել Իոանիսյանին։ Կարճ հիշեցնենք, թե այդ «գործչի» մասին ինչ է գրել Մ. Մկրտչյանը. «Այսօր Դանյան (նրան այդպես են կոչում ընկերները) սեփական հասարակական կազմակերպություն ունի՝ Արցախում մասնաճյուղով։ Անցյալ տարվա վերջին Դանյան դարձավ Հանրային խորհրդի անդամ, որի ղեկավարն է մեկ այլ սորոսական՝ Ստեփան Սաֆարյանը։ Ամեն գործակալ իր պարտականություններն ունի։ Այսօր գաղտնիք չէ, որ Դանյայի վրա դրված է Արցախի Հանրապետությունում ընտրարշավի վերահսկման առաքելությունը»։ Հավանաբար հենց այդ Դանյան էլ Փաշինյանին պարբերաբար տեղեկացնում է, թե ինչ է կատարվում Արցախում, ինչպիսին է «օտարների» նկատմամբ տեղացի հայերի վերաբերմունքը, իրականում ինչ տրամադրություններ են տիրում արցախյան հասարակության շրջանում և այլն։ Հույս ունենք, որ Դանյան կույր ու խուլ չէ, կարողանում է տեսնել և լսել այն, ինչ տեսել և լսել է գոնե միայն Գառնիկ Իսագուլյանը։
Այսօր Փաշինյանը մտածում է՝ ի՞նչ անել։ Չէ՞ որ ոչ մեկը, անգամ «իր» թեկնածուներից, պատասխան չի տվել, ինչի համար հավանաբար նախատեսված էր հարցումը։ Իսկ եթե ենթադրենք, որ և՛ Մայիլյանի, և՛ մյուսների պատասխանները նախապես համաձայնեցված են եղե՞լ։ Ինչի՞ համար։ Տրամաբանությունը պարզ է. քանի որ ֆինանսական միջոցները (ասենք՝ Արայիկ Հարությունյանի) քիչ են ազդում շարքային ընտրողների տրամադրությունների վրա, պետք է այնպես անել, որ շարքային ընտրողը հավատա, թե բոլոր թեկնածուները դեմ են տարածքներով «առևտրին», բոլորը վճռականորեն և արմատականորեն են տրամադրված։ Այդ ժամանակ էլ հարց է ծագում՝ ու՞մ ընտրել։ Գուցե նրան, ով ֆինանսնե՞ր է շաղ տալիս։ Գուցե նրան, ով հետնաբեմերում խոսում է, թե «Երևանից միայն ու միայն իրեն են սատարում»։ Մեր կարծիքով, հարցի էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները բարդ երկընտրանքի մեջ են. կամ պետք է Ստեփանակերտում Դանյայի կամակատարների միջոցով այնպիսի բան հորինեն, որի դեպքում հնարավոր դառնա արցախցիների քվեարկության արդյունքների կեղծումը, կամ հարկավոր է թատերականացված ներկայացում, որի նպատակը շարքային ընտրողների ապակողմնորոշումն է, առաջին հերթին՝ նրանց գիտակցության ապակողմնորոշումը։
Այնուամենայնիվ, ինչքան էլ ֆանտաստիկ թվա, կա նաև այսպիսի գործոն. իսկ Արցախի ընտրություններին, ասենք, ինչպե՞ս են վերաբերվում Այսրկովկասի ռազմավարական տերերը՝ Ռուսաստանը և Իրանը։ Առայժմ Մոսկվայից ու Թեհրանից պաշտոնապես ոչինչ չի հնչել, բայց կանխազգացում կա, որ երկու մայրաքաղաքից էլ հետևում են իրադրության զարգացմանը։ Օրինակ, սույն նյութի հեղինակի հետ մասնավոր զրույցների ժամանակ Երևանում հավատարմագրված իրանցի դիվանագետները չէին թաքցնում, որ նրանց ավելի շատ վստահություն են ներշնչում Ստեփանակերտի նախկին զինվորականները, քան քաղաքացիական դեմքերը։
Մենք համոզված ենք, որ ենթագիտակցական մակարդակում արցախցիներն էլ են առաջվա պես ավելի շատ վստահում անմիջականորեն կռվածներին. պետք է իմանալ պատերազմող երկրի, ընդ որում, ցանկացած երկրի, հասարակ, շարքային բնակչության հոգեբանությունը։ Զինվորականները միշտ են հարգված, նրանց վրա միշտ են հույս դնում։ Ահա այդ գործոններն էլ փորձում են Արցախում «կոտրել» Նիկոլ Փաշինյանն ու զանազան «դանիելիոանիսյաններ» իրենց մանկլավիկներով։ Կհաջողվի՞ նրանց Արցախի հայերին ապակողմնորոշել, թե՞ ոչ, կտեսնենք 2020 թ. մարտի 31-ից հետո՝ ԼՂՀ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ