ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ահեղ դատաստանի ժամացույցը կանգնեցվեց աշխարհի վերջից 100 վայրկյան առաջ

Ահեղ դատաստանի ժամացույցը կանգնեցվեց աշխարհի վերջից 100 վայրկյան առաջ
25.01.2020 | 22:26

Գիտնականները կանգնեցրել է Ահեղ դատաստանի սիմվոլիկ ժամացույցը «միջուկային կեսգիշերից» 100 վայրկյան առաջ: Նրանց գնահատականով՝ 2020-ին աշխարհն ավելի է մոտեցել գլոբալ աղետին, քան երբևէ: Նրանց քայլի պատճառը համաշխարհային ղեկավարների անընդունակությունն է՝ նվազեցնել միջուկային կոնֆլիկտի սպառնալիքը և կասեցնել կլիմայի փոփոխությունները:


«Մենք ցույց ենք տալիս աշխարհի մոտ լինելն աղետին վայրկյաներով, ոչ թե րոպեներով ու ժամերով»՝ հայտարարեց «Ատոմագետ գիտնականների բյուլետենի» ղեկավար Ռեյչել Բրոնսոնը: Աղետի իրենց գնահատականը նրանք բացատրում են միջուկային կոնֆլիկտի սպառնալիքով, կլիմայի փոփոխություններով և կրբեռտարածքում հնարավոր պատերազմով:
«Հիմա մենք իրական աղետի առաջ ենք: Իրավիճակն աշխարհում մեզ հնարավորություն չի տալիս սխալներ գործել կամ հապաղել,-ասել է Բրոնսոնը:- Ժամացույցի պատմության մեջ մենք դեռ երբեք այդքան մոտ չենք եղել Ահեղ դատաստանին»: Աղետալի պատճառների թվում գիտնականները նշել են Իրանի միջուկային ծրագրով քաղաքական կոնֆլիկտը, իրավիճակը Հյուսիսային Կորեայում և ԱՄՆ-ու ՌԴ-ի միջև համագործակցության բացակայությունը սպառազինության վերահսկողության ասպարեզում: Նրանց կարծիքով՝ աշխարհի կայունության նոր սպառնալիք են ֆեյք նորությունները կիբեռտարածքում: «Ապատեղեկատվության արշավները, որ վարում են ղեկավարները, վեացնում է սահմանը փաստերի ու քաղաքական դրդապատճառներով երևակայության միջև: Ժողովրդավարական վարչակարգերի համար դա լուրջ սպառնալիք է, որ խանգարում է մյուս վտանգների առաջն առնել»՝ ընդգծում են նախագծի հեղինակները: «Ատոմագետ գիտնականների բյուլետենի», որին անդամակցում էին ԱՄՆ-ի ատոմային ռումբը ստեղծողները, հեղինակները Ահեղ դատաստանի ժամացույցը միացրել են 1947-ին: Այն ժամանակ ժամացույցը կանգնեցրին աշխարհի վերջից 7 րոպե առաջ: Սլաքների դիրքն ամենն տարի վերանայվում է, 2018-ին կանգնեցրել են «միջուկային կեսգիշերից» 2 րոպե առաջ:
RFI


Հ.Գ. Պատկերացնու՞մ եք՝ տարեկան քանի անգամ կկանգնեցվեր ժամացույցը, եթե Հայաստանում լիներ: Երևի ընդհանրապես չաշխատեր: Որ գիտնականները վերջապես խոսեցին, արդեն գլխավորն է: Այն տպավորությունն էր, որ մարդկության ճակատագրի համար պատասխանատու են միայն պետության ղեկավարները, և նրանք արտահայտում են հայտնի չէ՝ ում տեսակետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ