Աղոթարան
17.01.2020 | 00:02
Լույսդ կաթում է ուսերիս վրա,
Թախկած հոգուս մեջ,
Մեռած կարոտի թելերը մեղմիկ,
Լույսի հպումից հատ-հատ արձակվում,
Աղոթք են դառնում:
Լույսիդ ձեռները քնքշությամբ անհուն
Հունցում են դրանք ու ՍԵՐ դարձնում,
Որ անդունդները ներքև չքաշեն
Կավե ոտներս`ցավից երկտակված:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ