Պատժամիջոցների կասեցումից հետո Իրանի պատվիրած օդանավերից առաջինը վայրէջք կատարեց Թեհրանի օդանավակայանում։ Անցած տարվա հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն արևմտյան երկրներում 200 օդանավ է պատվիրել: Սահմանափակումների պատճառով իրանը 40 տարի չէր կարող արևմտյան արտադրության օդանավեր ձեռք բերել:
Բազմամիլիարդ գործարքն իրականացնելու համար արտադրող բոլոր ընկերությունները պետք է թույլտվություն ստանային ԱՄՆ-ից՝ ինքնաթիռի մասերի մի զգալի քանակություն ամերիկյան գործարաններում է արտադրվում: