«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գերմանիան ջղայնացրել է Թուրքիային

Գերմանիան ջղայնացրել է Թուրքիային
03.06.2016 | 04:51

Բունդեստագում Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային ԶԼՄ-ների լրահոսում գլխավոր նորությունն է դարձել: Պարբերականները հիմնականում մատնանշում են, որ Գերմանիան հավանություն է տվել բանաձևին, չնայած Թուրքիայի կառավարության ակնկալվող հակազդեցությանը: ԶԼՄ-ների գլխագրերում ամենից հաճախ օգտագործվում են «Գերմանիան ջղայնացրել է Թուրքիային» և «Թուրքիան կատաղած» է ֆրազները:
Ռոյթերզը հոդված է հրապարակել «Գերմանիան Հայոց ցեղասպանության մասին բանաձևով ջղայնացրել է Թուրքիային» վերնագրով` նշելով, որ Մերկելն ի վիճակի չի եղել կանգնեցնելու փաստաթղթի ընդունումը:


The Financial Times-ը հիշեցնում է, որ ոչ Գերմանիայի կանցլերը, ոչ ԱԳ նախարարը ներկա չեն եղել քվեարկությանը: Կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելը հրապարակայնորեն աջակցել է քվեարկությանը, մինչդեռ արտգործնախարար Շտայնմայերը չի արել դա:
The Economist ամսագիրը գրում է, որ Թուրքիան բանաձևին կպատասխանի սովորական ջղային տոնով: Քվեարկությունն անբարենպաստ պահի է Անգելա Մերկելի համար, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրանտների վերաբերյալ գործարքի ճարտարապետն է:
The New York Times-ի վերլուծաբանները համարում են, որ Գերմանիային Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ միգրանտների ճգնաժամի լուծման համար, Մերկելը ճնշման է ենթարկվել, բայց չէր ուզում այնպիսի տեսք ունենալ, իբր կարող է նահանջել կողքից ճնշման հետևանքով:


BBC-ն հիշեցնում է, որ բանաձևի տեքստի վերնագրում հիշատակվում է «ցեղասպանություն» բառը, նշվում է, որ Գերմանիան (Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակիցը) որոշակի պատասխանատվություն է կրում, որ ոչինչ չի արել հայերի սպանությունը կանխելու համար:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ