«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Պուտինը

Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Պուտինը
26.01.2016 | 22:48

BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վավերագրական ֆիլմը: ՌԴ նախագահը մեղադրվում է գաղտնի կարողություն դիզելիս իշխանությունն օգտագործելու համար։ ՌԴ նախագահը հրաժարվել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի հեղինակը հանդիպել է Կրեմլի նախկին աշխատակիցների հետ, որոնք պնդում են, որ գիտեն, թե ինչպես է Պուտինը «թաքցնում հարստությունները»։ Ֆիլմի հեղինակի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում ամենահարուստ մարդն է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար: ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների համար պատասխանատու ամերիկյան նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Շուբինը պատմել է, որ ԱՄՆ իշխանություններին վաղուց հայտնի է կոռուպցիայում Պուտինի ներգրավվածության մասին: ՌԴ նախագահը և նրա մերձավոր շրջապատը ներգրավված են հարստացման տարբեր մեխանիզմների մեջ: Նա հրաժարվել է մեկնաբանել 2007-ի ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի զեկույցը, որ Պուտինի կարողությունը 40 միլիարդ դոլար է։ Ֆիլմում նշվում է, որ Պուտինն անշարժ գույք ունի Իսպանիայում: Ռուս գործարարներից Մաքս Ֆրիդզոնը մեղադրում է Պուտինին, որ նա իբր ստացել է իր նավթային ընկերության 4 տոկոսը, երբ եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի օգնական: Ընկերությունը ստացել է «Պուլկովո» օդանավակայանում վառելիքի մատակարարման էքսկլյուզիվ իրավունքները։ «Սովկոմֆլոտ» ընկերության նախկին ղեկավար Դմիտրի Սկարգան պատմել է հեռուստաալիքին, որ 2002-ի մարտին ղեկավարել է Պուտինին Ռոման Աբրամովիչից 45 միլիոն դոլարով «Օլիմպիա» զբոսանավի փոխանցումը։ Նրա խոսքով՝ զբոսանավը փոխանցվել է Պուտինին օֆշորային ընկերության միջոցով, բայց իրական սեփականատերը եղել է անձամբ ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զրպարտություն է անվանել ՌԴ նախագահի հասցեին կոռուպցիայի մեղադրանքները, որոնք պարունակել է BBC One հեռուստաալիքով ցուցադրված Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վերնագրով վավերագրական ֆիլմը։ «BBC-ի այս նյութը ակնհայտ հորինվածք է և զրպարտություն, որը ոչ մի հիմք չունի իր հետևում»,- հայտարարել է Պեսկովը։ Խոսնակը նշել է, որ Կրեմլում սովոր են նման լուրերի։

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ