«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը
12.12.2015 | 10:15

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել: Սահադաշտի արդեն 11-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, ովքեր ցուցադրական ելույթներով ներկայացրել են գեղասահքի իրենց վարպետությունը:

Երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար սպասված միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Սահադաշտը, անշուշտ, նպաստում է գեղասահքի, հոկեյի մասսայականացմանը, ինչպես նաև յուրօրինակ հմայք է հաղորդում ձմեռային Երևանին: Բացի այդ, այն դարձել է մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի բաղկացուցիչը»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 23:00-ը, բացառությամբ ժամը 16:30-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները:
Տեղեկացնենք նաև, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ