Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

ԲՀԿ ներկայացուցիչները Տավուշի մարզում

ԲՀԿ ներկայացուցիչները Տավուշի մարզում
06.09.2015 | 20:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի ու Վահան Բաբայանի հետ այցելել է Տավուշի շրջանի սահմանապահ Բաղանիս, Ոսկևան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար ու Բերքաբեր գյուղերը: Վերջին օրերի սահմանային լարվածության ընթացքում Սևքարն ու Բերքաբերը մի քանի օր շարունակ հրետակոծվել են ադրբեջանական կողմից և գյուղի բազմաթիվ տներ լրջորեն վնասվել էին։ ԲՀԿ-ականները այցելել են հրետակոծությունից տուժած ընտանիքներին, հանդիպել գյուղապետերի, գյուղերի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները՝ սկսած հարկային էական արտոնություններից, խմելու ջրի, գազիֆիկացման, դպրոցական դասագրքերի խնդիրներից, մինչև ամեն օր կրակահերթերի տակ ապրող սահմանապահ գյուղերի երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նրանք վստահեցրել են սահմանապահ գյուղերի բնակիչներին, որ բոլոր խնդիրներն իրենք կբարձրացնեն պատկան մարմինների առաջ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հնարավորությունների սահմաններում կփորձի բարեգործական ծրագրեր իրականացնել։

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ