Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

100 հազար բրիտանացիներ պահանջում են ձերբակալել Իսրայելի վարչապետին

100 հազար բրիտանացիներ պահանջում են ձերբակալել Իսրայելի վարչապետին
06.09.2015 | 20:47

Ավելի քան 100 հազար բրիտանացիներ հանրագիր են ստորագրել, որով պահանջվում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նրան մեղավոր են համարում ռազմական հանցագործությունների համար և պահանջում են ձերբակալել Լոնդոն իր այցի ժամանակ, որը նախատեսվում է այս ամիս: Բրիտանական օրենքներով` 100 հազարից ավելի ստորագրություն հավաքած հանրագրերը պետք է դիտարկվեն խորհրդարանում: Իշխանությունները արձագանքել են, որ արտասահմանյան պետություններ ղեկավարները անձեռնմխելի են և բացառվում է նրանց ներգրավումը դատական գործընթացներում կամ ձերբակալությունը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստացել են ուղերձը փոխանցել Նեթանյահուին:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ