Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բաղրամյանում հացադուլավորները տեղափոխվել են հիվանդանոց

Բաղրամյանում հացադուլավորները տեղափոխվել են հիվանդանոց
02.07.2015 | 21:59

Հունիսի 30-ից Բաղրամյան պողոտայում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը դադարեցրին հացադուլն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց։
Հարություն Հարությունյանը սուր ցավեր ուներ որովայնի շրջանում, իսկ Պարիկյանն իրեն վատ էր զգում։ Հիշեցնենք, երիտասարդները հացադուլ սկսեցին հոսանքի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ