«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչ են նշանակում մեր անգիտակցաբար նկարած պատկերները

Ինչ են նշանակում մեր անգիտակցաբար նկարած պատկերները
08.05.2015 | 22:56

Տարբեր նկարները, որ անգիտակցաբար նկարում ենք թղթի վրա հեռախոսազրույցի կամ հանդիպման ժամանակ, հաճախ կարող են ավելի շատ պատմել մեր մասին, քան մենք ինքներս: Այդ պահին գիտակցությունը թուլացնում է վարքի վերահսկողությունը, և գրիչը սկսում է կառավարել ենթագիտակցությունը, որը թաքցնում է մեր վարքի իրական պատճառները: AdMe.ru-ն պատմում է, թե ինչ են նշանակում մեր մեքենայաբար արված նկարները:


Մարդկային կերպարներ
Եթե փոքր մարդուկներ են, դուք անօգնական եք կամ ուզում եք ինչ-որ պարտականություններից խուսափել: Երբ դուք մարդուն սխեմատիկ եք պատկերում, ձեր զգացմունքային վիճակն անկայուն է, ուզում եք փակվել աշխարհից:
Անձնական ստորագրություն
Այդպիսի մեքենայական նկարները բնորոշ են սնապարծ և եսակենտրոն մարդկանց:
Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական պատկերներ
Դուք հստակ նպատակներ և համոզմունքներ ունեք, գրեթե երբեք չեք թաքցնում ձեր կարծիքը, միշտ հետևողական եք ու համառ: Սովորաբար դուք չափազանց զգոն և զգույշ եք, փորձեք իրերին ավելի պարզ նայել:
Շրջանակներ և օղակներ
Իրար հետ կապված կամ մեկը մյուսի մեջ պատկերված շրջանակները խոսում են միանալու և մասնակցության ձգտման մասին: Այդպիսի պատկերները նշանակում են՝ «ես միայնակ եմ, ինձ արտաքին աշխարհից դուրս եմ զգում»: Երբ մենք շրջանակներ ենք նկարում թղթի վրա, անգիտակցաբար ակնարկում ենք, որ մեզ պակասում է ընկերությունը, ուշադրությունը:
Կենդանիներ
Ձեր տվյալ օրվա հույզերը կարող են կախված լինել նկարված կենդանուց: Եթե վագր կամ գայլ է, ձեր ներսում ագրեսիա կա, եթե աղվես՝ մտածել եք ինչ-որ հնարամիտ քայլ անել, նապաստակ կամ սկյուռ՝ ձեզ հոգատարություն և պաշտպանություն է անհրաժեշտ, առյուծ՝ զգում եք ձեր առավելությունը բոլորի նկատմամբ: Երբ միշտ նույն կենդանուն կամ թռչունին եք նկարում, նրան ձեզ հետ եք համեմատում, ձեզ նրա հատկություններն եք վերագրում:
Պարույրներ, կլորակներ կամ ալիքաձև գծեր
ՈՒրիշների խնդիրները ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում կամ ընդհանրապես չեն հուզում: Գուցե դուք նույնիսկ թեթև էմոցիոնալ ճգնաժամ եք ապրում: Հիմա դուք պետք է հետևեք ձեր վարքին կողքինների վրա չհարձակվելու համար:
Սլաքներ
Դա վեկտորն է, որով դուք կողմնորոշվում եք կյանքում: Վեր ուղղված սլաքը կողմնորոշում է մյուս մարդկանց վրա, ներքև՝ ձեզ վրա, ձախ՝ անցյալ եք նայում, աջ՝ հույսն ապագայի վրա է:
Աստղիկներ
Դուք ուզում եք ուշադրության կենտրոնում հայտնվել, ձեզ համար կարևոր է վառ ու միշտ նկատված լինել: Բայց եթե ձեր աստղը չափազանց շատ ճառագայթներ ունի, կամ դրանք աստղից առանձին եք պատկերում, կարող է վկայել դեպրեսիվ ապրումներ:
Ծաղիկներ, արև, ամպեր
Կենսուրախ ծաղիկները և արևը վկայում են, որ գոհ եք հեռախոսազրույցից: Ամենայն հավանականությամբ, լսելով զրուցակցին, արդեն երազում եք որևէ հաճելի բանի մասին: Այդպիսի նկարները բացահայտում են ձեր լավատեսական տրամադրվածությունը և դրական հոգեվիճակը:
Խաչեր
Հնարավոր է՝ ձեզ անհանգստացնում է հարազատ մարդու առաջ մեղքի զգացումը, կամ ինչ-որ խնդիր է տանջում և ձեզ պատասխանատու եք զգում:
Տնակներ և արկղեր
Սիմետրիկ ձևերը ցույց են տալիս կարգուկանոնի նկատմամբ սերը, ծրագրման և հաշվարկների հակվածությունը: Այդպիսի նկարը շրջապատողներին ասում է. «Հեշտ չէ ինձ ուղուց շեղելը, ես ստույգ գիտեմ՝ ինչ եմ ուզում, հստակ նպատակներ ունեմ և ես պատրաստվում եմ վճռականորեն պնդել իմ կարծիքը»:
Շախմատի դաշտեր
Ըստ ամենայնի, դուք հայտնվել եք բավական ոչ հաճելի կամ բարդ իրավիճակում: Եթե այդպիսի պատկերներ հաճախ են հայտնվում, տառապում եք իրավիճակը հարթելու անկարողության թաքնված բարդույթներով, որոնում եք կամ ձեզ, կամ ձեր կյանքի ուղին, կասկածում եք ձեր կյանքի ճիշտ լինելու հարցում:
Մեղուների մեղրաբջիջներ
Դուք հանգստության եք ձգտում, ներդաշնակության, ուզում եք կարգավորել ձեր կյանքը, հնարավոր է, որ մտածում եք ընտանիք ստեղծել:

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ