«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արտասվող Մուհամեդ մարգարեն՝ «Շառլի Էբդո»-ի շապիկին

Արտասվող Մուհամեդ մարգարեն՝ «Շառլի Էբդո»-ի շապիկին
15.01.2015 | 12:36

«Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակումից «փրկվածների» հրատարակությունը 5 միլիոնի հասավ։ Ֆրանսիական կրպակների մոտ առավոտից երգիծական պարբերականը ձեռք բերել ցանկացողների մեծ հերթեր են գոյացել:
Պարբերականի տպաքանակը սովորաբար 50-60 հազարից չի անցնում, հունվարի 12-ի հարձակումից հետո որոշում է կայացվել հրատարակել 3 միլիոն օրինակ: Բայց այս տպաքանակն էլ չի բավականացրել բոլոր ցանկացողներին, ուստի օրվա կեսին որոշում է կայացվել ավելացնել տպագրության ծավալները: Պարբերականի շապիկին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է՝ «Ես Շառլին եմ» ցուցատախտակը ձեռքին:
«Շառլի Էբդո»-ի թղթակիցների խոսքով, պարբերականի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի փարիզյան ահաբեկչությանն ուղիղ մեկ շաբաթ առաջ զոհ գնացած լրագրողների ընտանիքներին օգնելու համար հիմնված ֆոնդին:
Խմբագրակազմի որոշումը՝ նորից հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսլամիստական կայքերում սպառնալիքների և իսլամական աշխարհում քննադատության նոր ալիք է բարձրացրել:
«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը ծաղրանկարների հրապարակումը «հիմարագույն արարք» է որակել, իսկ Եմենում «Ալ-Քաիդայի» գրասենյակը իր վրա է վերցրել «Շառլի Էբդո» պարբերականի վրա հունվարի 7-ին իրականացված հարձակման պատասխանատվությունը:
Փարիզում, ներկայացնելով ահաբեկչական հարձակումից հետո լույս տեսած առաջին համարը՝ պարբերականի ծաղրանկարիչ Ռենալ Լուզիեն ասել է. «Առաջին էջի տեսքը որոշելիս բազմաթիվ գաղափարներ առաջարկվեցին, մնաց մեկը, որտեղ Մուհամեդ մարգարեն ասում է՝ «Ես Շառլին եմ»: Ես նայեցի պատկերին, նա լացում էր, և ես վերևից ավելացրի՝ «Ամենը ներված է», և ես լաց եղա։ Եվ դա մեր առաջին էջն էր: Վերջապես մենք գտանք այդ անիծյալ առաջին էջը: Սա այն չէր, ինչ աշխարհը մեզնից սպասում էր, բայց այն էր, ինչ մենք էինք ցանկանում»:
«Ահաբեկիչները նույնպես չէին ուզենա նման առաջին էջ տեսնել, որովհետև այնտեղ չկա ահաբեկիչ, ուղղակի պատկերված է արտասվող տղամարդ: Դա Մուհամեդ մարգարեն է։ Կներեք, որ նորից ենք նրան պատկերել, բայց այս Մուհամեդը, որին պատկերել ենք, առաջին հերթին, արտասվող տղա է»,- ասել է Լուզիեն։

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ