Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Գագիկ Ծառուկյանը ներողություն կխնդրի՞

Գագիկ Ծառուկյանը ներողություն կխնդրի՞
24.10.2014 | 14:53

Եթե Գագիկ Ծառուկյանն այսօրվա հանրահավաքին ասի, որ ներողություն է խնդրում «2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկելու համար», «բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի համար, որտեղ ներգրավված էր իր թիկնազորը՝ Շահեն Հարությունյանի ծեծ և այլն», ուրեմն նա խոստովանության միջոցով ինքնամաքրման ճանապարհ կարող է անցնել: Նման հայտարարություն է արել ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում:
ՈՒնիկալ իրավիճակ է ստեղծվել ոչիշխանականների դաշտում: Այսօր երեք ուժեր հանրահավաք են անելու: Այս կազմով՝ թվով երկրորդը: Նրանցից մեկի առաջնորդը մեկ անգամ է ներողություն խնդրել, այն էլ միայն Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղից Հայաստան բերելու համար (Լևոն Տեր-Պետրոսյանը համարել է, որ միայն դա է եղել իր սխալը իր նախագահության տարիներին): Երկրորդը նույնիսկ ծոմ է պահել, ինչպես նաև աղոթել է ոստիկանապետի հետ, երբ ժողովուրդը փողոց լցված նույն Րաֆֆի Հովհաննիսյանից կտրուկ քայլեր էր պահանջում (Հովհաննիսյանը հետագայում պարզաբանել է, որ ավելին չէր կարող անել այդ պահին): Իսկ երրորդը… Ժողովուրդը նրանից դեռևս միայն խոստումներ ու անկեղծության հավաստիացումներ է լսել: «Լավ տղայի», մաչոյի խոսք: Իրականում ներողություն խնդրելը մի տեսակ հայ տղամարդու հատկանիշ չի համարվում: Հայ մաչոները ներողություն չեն խնդրում: Իսկ Գագիկ Ծառուկյանը մինչ այժմ որպես մաչո է ներկայացել, ազգի տղա, ով փող ունի, բիլակում էլ՝ ուժ, ով կարող է «ճշտով» բոլոր հարցերը լուծել: Ընդհուպ մինչև մարդուն առյուծի վանդակը նետել: Ինչու չէ՝ ծեծել նաև և որպես պատիժ՝ առաջին հերթին: Գագիկ Ծառուկյանը ներողություն կխնդրի՞ այսօր: Դժվար է ասել: Սակայն պետք է համաձայնել Նարեկ Գալստյանի հետ. առանց անկեղծության ու «կեղտոտ ձեռքերով» ժողովրդի հոգուն չես մոտենա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 11389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ