ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Եզդիների միությունը որոշել է Սերժ Սարգսյանին հերոսի կոչում շնորհել

Եզդիների միությունը որոշել է Սերժ Սարգսյանին  հերոսի կոչում շնորհել
26.09.2014 | 00:36

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ նաև Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի ոչնչացման խնդրին:
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց միությունը նիստ է հրավիրել և որոշել ՀՀ նախագահին հերոսի կոչում և ոսկե մեդալ շնորհել այդ բարձր ամբիոնից եզդիներին պաշտպանելու համար: Եվ դա, ըստ Ազիզ Թամոյանի, հայ և եզդի ժողովուրդների բարեկամության արդյունքն է: «Մենք երախտապարտ ենք այդ մարդուն: Նրա այդ արարքը մի ամբողջ ժողովրդի վեհ կեցվածքի մասին է խոսում: Մենք կտեղեկացնենք, և եթե նախագահն իր համաձայնությունը տա, ապա մենք նրան հերոսի կոչում կշնորհենք»,- նշեց Ազիզ Թամոյանը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ