«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ջավախահայերը կենտրոնացնում են ռեսուրսները` ուղղելով դրանք Ջավախքի զարգացմանն ու հզորացմանը

Ջավախահայերը կենտրոնացնում են ռեսուրսները`  ուղղելով դրանք Ջավախքի զարգացմանն ու հզորացմանը
05.09.2014 | 01:08

Վրաստանի Սամցխե Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայաբնակ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև գիտական, կրթական, հոգևոր, առողջապահական, մշակութային, մարզական ոլորտների բարելավման ուղղությամբ համապատասխան նպատակային ծրագրեր իրականացնելու և համակարգելու նպատակով հայ հանրությանը հայտնի Գուրգեն Դալիբալթայանը, Էդվարդ Միրզախանյանը, Սեյրան Վանցյանը, Աշոտ Մելքոնյանը, Կարինե Խոդիկյանը, Հարություն Խաչատրյանը և Գագիկ Գինոսյանը 2014 թվականին հիմնադրել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի գրասենյակի ղեկավար և իրավաբան ՍԱՄՎԵԼ ՄԿՈՅԱՆԸ, հիմնադրամը նախատեսում է իրականացնել բարեգործական ծրագրեր, տրամադրել դրամական, տեխնիկական և ապրանքային օգնություն ֆիզիկական և իրավաբանական անձանց: Հիմնադրամի շահառուները ոչ միայն Ջավախքի բնակիչներն են, այլև Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում գործող այն հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնց գործունեությունը համընկնում է վերոհիշյալ նպատակներին:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները 41-ն են, ովքեր նույնպես հայտնի ջավախահայեր են Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Վերջիններս ընտրվում են ռոտացիոն սկզբունքով: Յուրաքանչյուր տարի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի լիազորությունները դադարում են, և ընտրվում են նոր անդամներ: Ըստ Սամվել Մկոյանի` փորձ է արվում ջավախահայերի և այլ շահագրգիռ անձանց ռեսուրսները կենտրոնացնելով` ուղղել դրանք Ջավախքի զարգացմանն ու հզորացմանը: Հիմնադրամի գրասենյակի ղեկավարը նկատում է, որ իրենց ծրագրերը կյանքի կոչելիս համագործակցում են նաև Վրաստանի իշխանությունների հետ։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն ապաքաղաքական կառույց է:
Խոսելով Ջավախքից արտագաղթի մասին՝ Սամվել Մկոյանը նշում է, որ որոշ բնակավայրերում կան արտագաղթի մեծ ծավալներ, սակայն կան նաև գյուղեր, որտեղ բնակչության թիվն ավելանում է: Ընդ որում, արտագաղթը նաև սոցիալ-տնտեսական բնույթի է, չնայած, Հայաստանի համանման շրջանների համեմատ, Ջավախքում իրավիճակը շատ ավելի բարվոք է:
Հիմնադրամի գործունեության 8 ամսում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Ամենամեծ նախաձեռնությունը բազմազավակ ընտանիքներին աջակցելու ծրագիրն է, որն իրականացվում է երկու բաղադրիչով: Առաջին բաղադրիչով Ջավախքի հայկական ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում հատկացվում է միանվագ ֆինանսական աջակցություն: Մասնավորապես, երրորդ երեխայի ծնվելու դեպքում հատկացվում է 1000, չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1500, հինգ և ավելի երեխաների ծննդյան դեպքում՝ 2000 լարի: Երկրորդ բաղադրիչով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ 6-ից ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին միանվագ 2000 լարի աջակցություն է տրվում: Մինչ այժմ ծրագրից օգտվել է Ջավախքում բնակվող 60 ընտանիք, այդ թվում՝ Ախալքալաքի շրջանից՝ 27, Նինոծմինդայի շրջանից՝ 18, Ախալցխայի շրջանից՝ 11, Ծալկայի շրջանից՝ 2, Ասպինձայի շրջանից՝ 2 ընտանիք: Տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 41330 ԱՄՆ դոլար: Օրեցօր ավելանում է աջակցություն ստացողների թիվը, ընդ որում, շահառուների սոցիալական վիճակը հաշվի չի առնվում, ֆինանսական աջակցություն ստանում են անխտիր բոլորը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ