ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ղրիմի այցելուների թիվը կրճատվել է 30 տոկոսով

Ղրիմի այցելուների թիվը կրճատվել է 30 տոկոսով
02.07.2014 | 12:25

Տարվա սկզբից մինչև հիմա` 6 ամսվա ընթացքում տրանսպորտային բոլոր միջոցներով Ղրիմ է ժամանել 1 մլն 772 հազար մարդ, ինչը 29,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է Ղրիմի առողջարանների և զբոսաշրջության փոխնախարար Օլգա Բուրովը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, հունիսի 30-ի դրությամբ Ղրիմ է ժամանել 1 մլն 89 հազար մարդ, ինչը 35 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բուրովը նաև ասել է, թե
ուղևորների 55 տոկոսը (969,3 հազար մարդ) այս տարի Ղրիմ է մեկնել գնացքով, 25 տոկոսը (447,9 հազար մարդ) նախընտրել է լաստանավային գետանցը, իսկ 20 տոկոսը (354,9 հազար մարդ) օգտվել է օդային տրանսպորտից:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ