ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Միգրացիա. Ժամանակակից հասարակության հիմնախնդիր

Միգրացիա. Ժամանակակից հասարակության հիմնախնդիր
29.04.2014 | 18:12

2013 թ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում գրանցված է ավելի քան 230 միլիոն միգրանտ:

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Միգրացիան գլոբալացված աշխարհում» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովն իրականացվում է «Tempus» ծրագրի շրջանակներում:
Միջազգային գիտաժողովին, բացի Երևանի պետական համալսարանից, մասնակցում էին նաև արտասահմանյան մի շարք բուհերի, հետազոտական կառույցների, միջազգային, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես զեկուցողներ կային Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից, Լեհաստանից, Իսպանիայից ու Վրաստանից:
Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ով ընդգծեց, որ ժամանակակից աշխարհի համար այսօր միգրացիան կարևորագույն և միաժամանակ վտանգավոր խնդիրներից մեկն է: «Այս գիտաժողովը շատ կարևոր է մեզ համար, քանի որ Հայաստանում միգրացիան բավականին արագ տեմպերով զարգացող երևույթ է: Ներկայումս գլոբալիզացիայի դարաշրջանում կատարվող զարգացումներում միգրացիան լուրջ դեր է խաղում, և մենք՝ սոցիոլոգներս, ուղղակի պարտավոր ենք բացատրել այդ երևույթը և ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:
Ողջույնի խոսք ասաց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Միգրացիայի հետ կապված խնդիրներն այսօր ծառացել են ամբողջ աշխարհի առջև, ուստի նմանաբնույթ միջոցառումները բավականին արդիական են: Վստահ եմ, որ տարբեր երկրներից ժամանած գիտնականների և հետազոտողների զեկույցները, խնդրի գլոբալ և լոկալ կտրվածքով հետազոտական տվյալները, ինչպես նաև գիտելիքների փոխանակումը կնպաստեն ոլորտի ուսումնասիրության արդյունավետ իրականացման գործընթացին»:
«Tempus» ծրագրի հայաստանյան համակարգող Լանա Կառլովան իր ելույթում նշեց, որ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ խնդրի քննարկումն անց է կացվում հենց համալսարանական միջավայրում: «Համալսարանը հենց այն վայրն է, որտեղ համախմբված են տարբեր բնագավառների մարդիկ, ովքեր համագործակցում են պետական, հասարակական ու միջազգային մի շարք կառույցների հետ: Հարկ է նշել նաև, որ այսօրվա գիտաժողովը կազմակերպել են այն մասնագետները, ովքեր անմիջականորեն աշխատում են ուսանողների հետ: Դա կարևոր փաստ է, քանի որ մեր հիմնական նպատակներից մեկն էլ բարձրագույն կրթության ոլորտում միգրացիայի վերաբերյալ հետաքրքրության ու ուսումնասիրությունների գիտական մակարդակի բարձրացումն է»,- հավելեց Լանա Կառլովան:
Այնուհետև գերմանացի պրոֆեսոր Լիդիա Փոթսն իր զեկույցում անդրադարձավ գլոբալ միգրացիայի և դրա խնդիրների լուծմանն ուղղված ժամանակակից գործընթացներին: Ռուսաստանից և Իտալիայից ժամանած սոցիոլոգներն իրենց երկրների օրինակների տեսանկյունից խոսեցին միգրացիայի տարբեր դրսևորումների, սոցիալ-տնտեսական դրդապատճառների, ինչպես նաև սոցիալական տարբեր շերտերի վրա դրա ազդեցության մասին:
Լեհաստանի ներկայացուցիչ Զոֆիա Բալդիգան էլ ներկայացրեց ԵՊՀ-ում տեղակայված «ՀՌԿԿ-Հայաստան» կենտրոնի հետ իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքային միգրացիային, միգրանտների՝ հայրենիք վերադառնալու հանգամանքի ազդեցությանը հասարակության վրա:

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ