«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Քաղաքական ուժերի շահերն իրացնելու հնարավորություն է»

«Քաղաքական ուժերի շահերն իրացնելու հնարավորություն է»
20.01.2014 | 16:08

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, irates.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 18-ին ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին և դրանից ակնկալվող արդյունքներին, նշեց, որ շատ բարդ է կանխատեսելը, թե ինչ զարգացումներ կհետևեն այդ հանրահավաքին: «Ակնհայտ է, որ քաղաքական և քաղաքացիական խմբերը տեսնում են իրենց շահերը իրացնելու հնարավորություն: Փաստ է, որ այդ խնդիրները հարթակում մեկտեղեցին տարբեր մարդկանց: Փորձը ցույց է տալիս, որ այն հարցերը, որոնք ավելի մեծ թվով հասարակական խմբերի շահերն են շոշափում, քաղաքական ուժերի կողմից նույնպես դիտվում են որպես գործունեություն ծավալելու հնարավորություն»,- ասաց Աղասի Թադևոսյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ