«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է
14.01.2014 | 17:44

ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի մի շարք շրջաններում, այդ թվում Դամասկոսում, մարդիկ սննդի պակասի պատճառով սովի են մատնված: Վիրավորները, հիվանդներն ու ծերերը չեն կարողանում հեռանալ ռազմական գոտուց, իսկ մարդասիրական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել, քանի որ չեն դադարում բախումները: Ստիպված վերջիններս մնում են վտանգավոր գոտում` կամ զոհվում, կամ սովի մատնվում: Այս առթիվ Վ. Ամոսն իր մտահոգությունն է հայտնել` նշելով, որ երկար ամիսներ երկրի քաղաքացիների կենսապայմանները, ովքեր հայտնվել են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների միջև, գնալով վատթարանում է:

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով զբաղվող գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ Սիրիայում 2011 թվականին սկսված հակամարտության հետևանքով երկիրը լքել է շուրջ 2,3 միլիոն սիրիացի, որոնք ապաստան են գտել հարևան երկրներում: ՄԱԿ-ի կանխատեսումներով, 2014-ին փախստականների թիվը կգերազանցի 4 միլիոնը: Սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերեցին գրեթե բոլոր ժողովրդավարական երկրները: Միայն Ռուսաստանը հումանիտար օգնության մի քանի օդանավ է ուղարկել:
Նշենք, որ ներկա դրությամբ Հայաստանում, պաշտոնական տվյալներով, բնակվում է մոտավորապես 11 հազար սիրիահայ: Վերջիներս Հայաստան են ժամանում Լիբանանի միջոցով: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով ամսեկան 300-400 սիրիահայ է ժամանում Հայաստան, նույնքան էլ հեռանում է:
Թեև Հայաստանի Հանրապետության, հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերին` փոքր-ինչ թեթևացնելու հալածված հայրենակիցների հոգսն ու լուծելու նրանց խնդիրները, չգիտես ինչու վերջիններիս վիճակն ավելի ու ավելի է ծանրանում, որին գումարվում են նաև ՀՀ իշխանությունների նկատմամբ նրանց բողոքները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ