ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Աղվան Հովսեփյանը հանգստանում է

Աղվան Հովսեփյանը հանգստանում է
19.09.2013 | 23:46

Չնայած գլխավոր դատախազի պաշտոնի համար մեծ «խաղադրույքներ» են սահմանված, ու քաղաքական տարբեր թևեր իրենց նախընտրություններն են ներկայացնում երկրի ղեկավարին, ոմանք դեռ հույս ունեն, որ Աղվան Հովսեփյանը կվերադառնա: Սակայն դռան համբույր-հրաժեշտից հետո Հովսեփյանի համար արդեն իսկ պարզ էր, որ ինքն այլևս այդ պաշտոնին չի վերադառնա: Երկրի նախագահը նրան հստակ ասել է այդ մասին, և զուր են որոշ ուժեր փորձում «հոգեդարձ» անել վերջինիս:
Երևում է, ի տարբերություն իր կողմնակիցների, Աղվան Հովսեփյանը համակերպվել է իր ճակատագրի հետ և այս օրերին, մեր տեղեկություններով, ընտանիքի հետ մեկնել է հանգստի: Թե ուր, մեզ չհաջողվեց ճշտել, բայց երկար ժամանակ գլխավոր դատախազ աշխատած Հովսեփյանը հաստատ «ճոխ» հանգիստ վայելելու շքեղություն կարող է թույլ տալ իրեն:
Ի դեպ, նույն աղբյուրի պնդմամբ, Հովսեփյանն անգործ չի մնա, նրա գիտելիքները կօգտագործվեն համապատասխան ոլորտում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ