ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դեռ չեն քննարկել

Դեռ չեն քննարկել
29.05.2013 | 16:35

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե պատրա՞ստ են սատարել Նախախորհդարանին, որն այսօր փորձում է լրացնել ընդդիմության թափուր մնացած դաշտը և նախաձեռնել է հանդիպումներ ու հանրահավաքներ:
«Նման քննարկում չի եղել մեր կուսակցությունում, երբ լինի՝ կտեղեկացնենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրման օրվանից մշտապես սատարել է ընդդիմադիր շարժումներին, իսկ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անցյալ տարի, ԱԺ ընտրություններից հետո հրաժարվեց իր մանդատից՝ հայտարարելով, որ նախընտրում է կանգնել ժողովրդի կողքին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ