ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ընդդիմությունը գործում է համախմբված»

«Ընդդիմությունը գործում է համախմբված»
24.05.2013 | 13:16

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ճեպազրույցներին ներկայացավ սենսացիոն բացահայտումով: Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել էր, որ գազի գնի բարձրացման հայտը ստացել էր մայիսի 13-ին, սակայն իրականում գազի գնի բարձրացման պայմանագիրը գործում է ապրիլի 1- ից: Իսկ դա նշանակում է, որ պայմանագիրը ստորագրվել է ավելի վաղ, սակայն իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկել հանրային կարծիքը՝ թաքցնելով իրականությունը: Այն ժամանակ էլ եղել է պայմանավորվածություն ռուսական կողմի հետ: Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակն է եղել կեղծելու ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունները:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԱԺ-ում ձևավորվել է համախմբված ընդդիմություն: Որպես օրինակ էլ նշեց, որ ընդդիմադիր ուժերը միասնաբար կողմ քվեարկեցին Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը, համախմբված դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին, ինչպես նաև՝ համախմբված դիրքորոշում ցուցաբերեցին «Ժառանգություն» խմբակցության օրինագծի հարցում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ