ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կողմնորոշվեք` որն է իսկական ՀԱԿ-ը»

«Կողմնորոշվեք` որն է իսկական ՀԱԿ-ը»
22.05.2013 | 14:12

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդդիմության դաշտը «փռեց արևի տակ»: «Երևանի ավագանու ընտրություններում հավաքեիք գոնե այնքան ձայն, որքան անվավերների թիվն էր: Խոսում եք ընտրությունների մասին, օգտագործում եք «թաղի խուժան» հասկացությունը: Կարելի է մտածել` խոսողները Բագրատունյանց ծնկից են: Իսկ այն մարդկանց, ովքեր դուք փորձում եք պիտակավորել, գուցե ցածր կրթական շեմ ու ոչ ձեր ճաշակով հագուստ ունեն: Ինչու եք դուք ձեզ վեր դասում այն ժողովրդից, որին իբրև կոչված եք ծառայել»,-ասաց Աշոտյանը` հերթով «քննելով» ընդդիմադիր ուժերին
Նախ` ՀՅԴ. «Գուժում են պետականության վախճանը ու դրա համար մեզ մեղադրում: Մենք լավ ենք սերտել առաջին հանրապետության դասերը, այդ դափնիներին չենք հավակնում»,-դաշնակցականներին սեփական պատմությունը հիշեցրեց նախարարը:
«ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ: Սիրելի գործընկերներ, սա հիշեցնում է 90-ականների Ռուսաստանը, երբ երկրում պտտվում էր հինգ «լասկվի մայ»: Կողմնորոշվեք` որն է իսկականը»:
«Ժառանգությանն» էլ հիշեցնելով, թե ինչ վիճակ է տիրում խմբակցությունում խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի անց, այդուհանդերձ, հակադրելով ՀԱԿ-ին, փաստելով, որ նրանք գոնե կարողացան հաղթահարել Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ