ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ով է պորտալարով իշխանության հետ կապված»

«Ով է պորտալարով իշխանության հետ կապված»
17.05.2013 | 15:07

«Վերջին տարիներին քաղաքական դաշտում տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնք քողածածկույթի դեր կատարեցին: Այս ամենին իրենց աջակցությունը բերեցին նաև մեր գործընկերները: Արդյունքում, որպես ընդդիմություն, ընտրեցին ԲՀԿ-ին: Բայց Գագիկ Ծառուկյանը շատ ազնիվ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն կարող դառնալ»,- այսօր հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, հավելելով, որ ընտրազանգվածին շեղելու, ապակողմնորոշելու գործում մեծ է ՀԱԿ-ի դերակատարությունը:
Ըստ քաղաքական գործչի, քաղաքացին հերթական անգամ, որպես ընդդիմություն, ձայն տվեց մի քաղաքական ուժի, որն ամենևին էլ ընդդիմություն չէ: «Ամենամեծ լակմուսի թուղթը, թե ով ընդդիմություն է, ով` ոչ, ով է պորտալարով իշխանության հետ կապված, ցույց տվեցին նախագահական ընտրությունները: Ընդդիմադիր ուժը, իշխանության դեմ պայքարելու փոխարեն, պայքարում է ընդդիմության դեմ»,-նկատեց Մարտիրոսյանը, ընդգծելով, որ «Ժառանգությունում» ո´չ օլիգարխներ կան, ո´չ ընտրություն կեղծողներ ու կեղծումների հիմնադիրներ:
Անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դա խթանելու է արտագաղթը, ստեղծելու է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ