ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կհամագործակցեն, բայց գործարքի չեն գնա

Կհամագործակցեն, բայց գործարքի չեն գնա
14.05.2013 | 19:36

ՀՀՇ-ից հեռացած չորս քաղաքական գործիչներ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Արարատ Զուրաբյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեցին, որ դիմել են արդարադատության նախարարություն՝ վերագրանցելու «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը:
Արարատ Զուրաբյանը տեղեկացրեց, որ կուսակցության ֆինանսավորումը լինելու է թափանցիկ, հավասարազոր սկզբունքներով: Նա ասաց, որ Հայաստանում տիրում է բռնապետական ռեժիմ, որի դեմ իրենք պայքարել են տարիներ շարունակ, և կուսակցության վերագրանցումն էլ նպատակ ունի շարունակել պայքարը սահմանադրական կարգի վերականգնման համար:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ իրենք սերտ հարաբերություններ ունեն ազատական գաղափարներ դավանող կուսակցությունների հետ:
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բայց դա չի կարող լինել մեր գաղափարախոսության հաշվին»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հովհաննես Իգիթյանն էլ ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել, բայց ոչ՝ գործարքի գնալ: Ըստ նրա՝ Հայաստանում այդ երկու հասկացությունները հաճախ շփոթում են:
Կուսակցությունը պատրաստվում է իր անդրանիկ համագումարը հրավիրել սեպտեմբերի 14-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ