ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒշ են գլխի ընկել

ՈՒշ են գլխի ընկել
08.05.2013 | 18:10

Այսօր երկու քաղաքական ուժերի` ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երբեմնի զինակիցները խիստ քննադատել են այդ կուսակցությունների ղեկավարներին:
Շուշիի ազատագրման հատուկ ջոկատի մարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, նախկին ՀՅԴ անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե դաշնակցությունը և դաշնակցական բյուրոն այսօր տարբեր բաներ են, դաշնակցական բյուրոն հայտնվել է քաղաքական աղբանոցում: Ավելին, նա հստակ անուներով է խոսել, Աղվան Վարդանյանին հորդորելով «ծպտուն» չհանել, այլապես կհիշեցնի նրան իր նախարարական տարիներն ու ջրի երես կհանի լուրջ փաստեր, քանի որ շատ վատ է աշխատել որպես նախարար:
Իր երբեմնի թիմակցին չի խնայել նաև ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը` նախ հայտարարելով, որ չի անդամակցի նորաստեղծ ՀԱԿ-ին, հետո էլ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին ասել է. «Նա թողեց հզոր զորքը և սկսեց նոր զորք հավաքել»:
Միքայելյանը պատրաստվում է առաջիկայում ձևավորվող նոր ընդդմիադիր ուժին անդամակցել և պայքարել այդ թիմի մարդկանց հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ