ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ»

«Ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ»
03.05.2013 | 14:02

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է ոչ որպես աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ: Նա ասաց, որ ընտրություններից հետո հնարավոր են հետընտրական դաշինքներ: Լրագրողների հարցին, թե քանի տոկոս է ակնկալում ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել: Իսկ նրա հետ ԱԺ ճեպազրույցի ներկայացած Ստեփան Մարգարյանն էլ նշեց՝ առաջին տեղում լինի ԲՀԿ-ն, երկրորդ տեղի համար կմրցակցեն: Նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանին վրդովեցրել էին մամուլի այն հրապարակումները, որոնցում նշված էր, որ ԲՀԿ-ն մարզերից մարդկանց է բերել ավտոբուսներով Երևան՝ մասնակցելու նախորդ օրը տեղի ունեցած հանրահավաքին: Նա նշեց նաև, որ լրագրողները պետք է արտառոց որևէ բան չտեսնեն ԲՀԿ-ի խորհրդանիշով մայկաներով հանրահավաքին մասնակցելու մեջ:
Նա վերստին հավաստիացրեց, որ կգա ժամանակը, և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կխոսի ՀՀ նախագահի ընտրություններում իր չառաջադրվելու պատճառների մասին:
Երբ Նաիրա Զոհրաբյանին հիշեցրին, որ այսօր մամուլի ազատության օրն է, նա շնորհավորեց լրագրողներին և մաղթեց նախ և առաջ ֆինանսական անկախություն, որպեսզի ստիպված չլինեն իրենց խղճի դեմ գրել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ