ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Եկեք ճանճերն անջատենք կոտլետներից

Եկեք ճանճերն անջատենք կոտլետներից
02.05.2013 | 18:20

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն յուրովսանն ու կրկին սկսել են տուրուդմփոցը, իրար գլխի սև բերելը (քարոզչական, էլի), ինչպես քարոզարշավի առաջին շաբաթն էր:
Ո՞րն է ճշգրիտ, ո´րն է տեղեկատվական պատերազմի շերտը:
Հիշենք, որ վարչական շրջաններում ընտրական «հացը» բաժանող ԲՀԿ-ն քիչ հետո պետք է սկսի յուր «ընդդիմադիր տեսարանը»` միտինգը:
Դրանից առաջ իրեն էլի մի քանի մինի-տեսարանները չէին խանգարի:
Մեզ համար հարցերի հարցը մեկն է` «Վերտու» կա՞ Գագիկ Կոլյայիչի մոտ, որ հընթացս զանգենք իրեն, տեղեկանանք` ինչ է անելու, ինչ է անում և դեռ անելո՞ւ է, անելու համար ինքը արա՞ծ է ունեցել, թե ոչ, էլ ինչքան անի, որ անելիքը պրծնի: Եվ այդ ամենը, իհարկե, ժողովրդի համար:
Այո, հեշտ օրեր չի ապրում մեր Կոլյայիչը:
Դեռ չէր չորացել Եղեռնի օրը տեղի ունեցածի հիշողության թանաքը, երբ իրեն թույլ չտվեցին անցնել «ընդեղով», ուղարկեցին ժողովրդի մոտ, այսօր նույն ժողովրդի մոտ նա պետք է լինի նաև.... վասն Հովիկ Արգամիչ:
Զի Վովան. ո´չ Արգամիչի փեսա (էս ճակատագիրն ինչ հեգնանքներ ունի, ա´յ մարդ,Արգամիչի փեսային անունն էլ է Վովա. «պրոստը» ինքը զորավար չի, ու թե անկեղծ, նորմալ էլ տղա էր` մի քանի տարի առաջ. միասին էինք աշխատում. լրիվ` լուրջ, ինքն էլ լիքը հետաքրքիր բաներ էր պատմում ինձ, Արգամիչենց էլ թվում էր, թե էն մի Վովաներն են ինձ իր մասին «բաներ» ասում. ինչևէ). հա, և ուրեմն, այսօր միտինգին Կոլյայիչը ներկայանում է «հետևը` սուր, առաջը` ջուր», հարվածներ կողքից, ներսից, դրսից (լավ կանի` «Վերտուն» հետը վերցնի... ուրիշ բան չհասկանաք, որ կարող է զանգեմ իրեն) կոնֆիգուրացիայով:
Հեշտ իրադրություն չէ. զի էնտեղ իր թիմը «բոյ բեզ պրավիլի» մեջ է ՀՀԿ-ի ջահելների հետ, իր գործարարները հերիք չէ հերյուրվում են ինձնից, հետն էլ իրերը կապած սպասում են ՀՀԿ հրահանգին, էնտեղ Օսկանյանն է ընդդիմադիրոտվել, էն մի կողմում Քոչարյանն է ուշի-ուշով սպասում` Կոլյայիչը Արգամիչի՞, թե՞ իր խաղն առաջ կտանի, յուր «բունկերից» Վովան է հետևում յուր յուրաքանչյուր քայլին, իսկ Սերժ Ազատի Սարգսյանը` «նախագահ ջան» է` հավերժ, որին ինքը չի շնորհավորել` լինելով անվտանգության խորհրդի անդամ:
-Վու՜ր մե կրակին դուն դիմանաս, խալխի նոքյա´ր, Նիկոլայիչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ