ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տեր-Պետրոսյանի ստվերը

Տեր-Պետրոսյանի ստվերը
18.04.2013 | 19:49

Նորաստեղծ ՀԱԿ-ում ջրերը, կարծես, չեն զուլալվում: Մե՛կ կեղծ հայտարարություններ, մե՛կ միմյանց ուղղված վիրավորանքներ: Փաստն այն է, որ ՀՀՇ-ից ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գաղափարը Լևոն Զուրաբյանինն է, և նա էլ իրականում ղեկավարելու է այն: Սակայն նախկին դաշինքի անդամները չեն համակերպվում այս «ինքնագործունեության» հետ, և առաջիկայում այս հարթության մեջ մեծ բախումներ են սպասվում:

Մեր աղբյուրի դիտարկմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը դժգոհներին հակադարձելու «գործը» վերապահել է իր «հոգեզավակին», ով, սակայն, դա անելու է Տեր-Պետրոսյանի անունից: Չնայած ՀԱԿ դաշինքում էլ հակասությունները քիչ չէին, լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նորաստեղծ կուսակցությունում ևս ամեն ինչ հարթ չի ընթանալու: Մի կողմից` հին ՀՀՇ-ականների անհանդուրժող վերաբերմունքը Զուրաբյանի հանդեպ, մյուս կողմից էլ` կուսակցությունն իրենով անելու վերջինիս ամբիցիաները:
Այնպես որ, անունը փոխելով` էությունը չի փոխվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ