ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միայն արի, արի. թեկուզ ուրիշ գրկից

Միայն արի, արի. թեկուզ ուրիշ գրկից
05.03.2013 | 00:51

Այն, որ մինչև ինաուգուրացիա Սերժ Սարգսյանին շնորհավորում է Բարաք Օբաման, ընդ որում «շշկռացնող» ջերմությամբ, Քերիի նման բացարձակ չհիշեցնելով ընտրական գործընթացի «որոշ թերություններ», հետաքրքիր է «մի ուրիշ ձև»: Մանավանդ եթե հիշենք, որ նախորդ` 2008-ի ընտրություններին ԱՄՆ-ն այդպես էլ չշնորհավորեց։ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային էլ մասնակցում էր ոչ թե ԱՄՆ-ի դեսպանը, այլ ընդամենը «սիրուն տղա», Թուրքիո փեսա Մեթ Բրայզան: 2008-ին ԱՄՆ-ը բավարարվեց ընդամենը ժողովրդին ուղերձ հղելով` ընտրությունների առիթով:
Իսկ Օբամայի «այսօրվա» ուղերձի այն արտահայտությունը, թե «մենք երկուսս սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը», ինչպես ասում են` «վերջն» էր: Ոչ թե մտերմության, «հավասարը` հավասարին» իր աննախադեպ ֆորմատի առումով, այլ սպասվելիք զարգացումներում անտես արված խոստումների:
Ի դեպ, պետք է միանշանակ ֆիքսել` սույն Ամերիկա գերտերությունը, փաստորեն, երեք անգամ շնորհավորեց Սերժ Սարգսյանին. շատ «ըլնի, քիչ չըլնի» տարբերակով: Մեկն ընդհանուր` Նուլանդի կողմից: Մյուսը` Քերին էր: Դե` էս էլ տեսաք` «ձեր կողքին եմ», որպես մշտական բարեկամ և գործընկեր` ձեր վեհ նպատակներին հասնելու գործում:
Օբամա:
Պուտինի ու Քոչարյանի աչքից հեռու:
Հե՜շտ չէ, փաստորեն, Սերժ Սարգսյանի գործը: Ընտրությունների հաջորդ օրն էլ նույնանուն շնորհավորանքով նրան «դիմեց» Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: ՈՒ սա նույնպես դեռ վերջը չէր: Սերժ Սարգսյանը մինչև ինաուգուրացիա, առաջին երկիրը, որ կայցելի, Ռուսաստանն է: Ամսի տասներկուսին: Պարոն Պուտինի հետ հանդիպելու:
Ինչու: Արժե՞, որ «մեկնենք»: Որ ասում եք:
ա) Ռուսաստանն ալամ աշխարհին ցույց է տալիս, որ աշխարհի, միստր Բարաքի ուշադրության կենտրոնում հայտնված Հարավային Կովկասի, այդով անչափ մեծ դերակատարություն ստացած երբեմնի դրախտավայր Հայաստանի «կուրատորն» անձամբ ինքը` Վլադիմիր Վլադիմիրին է:
բ) Ամերիկյան սիրո աքցաններում հայտնված Սերժ Ազատիչին, ինչպես նաև հայաստանյան իր ազդեցության «գոտիներին» Վ. Պուտինը հասկացնում է, որ որքան էլ Րաֆֆին արևմտյան «պակետ» կարող է համարվել, իրենք նույնպես սիրում են թե՛ Րաֆֆիին, թե՛ յուր տիկնոջը` Սովետական Հայաստանում ծնված տիկին Արմինեին, թե՛ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին, և նույնիսկ` պարոն Քըրք Քըրքորյանին: Էլ չենք ասում, թե ինչքա՜ն են միմյանց սիրում Օբաման ու Պուտինը. Օբաման վերջապես որոշել է այցելել Ռուսաստան: Աշնանը: Առավել ստույգ` սեպտեմբերին, G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ասել է` Ռուսաստանը, որը, ինչպես ասել ենք, այլևս նախընտրում է փափուկ ցցի քաղաքականությունը, փորձում է ցույց տալ, որ ինքը մեր «մայրն» է, և ուրիշ մայրերի գրկում հայտնվելու կարիքը չկա:
գ) Նա ոչ միայն մեր «մայրն» է, այլև «հոպարը, քեռին, հարևանը, և նույնիսկ` անկյուն կանգնեցնող չար ձյաձյան»: Հայտնի է` ամսի տասներկուսին Ռուսաստանում քննարկվելու են նաև Հայաստան առաքվող գազի գնի, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու հարցերը (ՀՀՊ համակարգի, Ստեփանակերտում ՀԱՊԿ զորքերի հարցի քննարկումը իշխանական մեր աղբյուրները բացառում են):
Ի՞նչ լուծման կհանգեն, այս պահին դժվար է ասել, այնուհանդերձ, Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը եզակիորեն հայտնվել է շահեկան վիճակում, չնայած Ազատության հրապարակում հավաքվող ժողովրդին ակտիվ պահելու հարցում «մայրը» բավական շահագրգիռ է, «մայրը» նաև շահագրգռորեն «թույլատրեց», որ Հայաստանից «բացակա» ԲՀԿ առաջնորդը Հայաստան վերադառնալուն պես «պաչի» Րաֆֆի Հովհաննիսյանին, հետո էլ նույն կուսակցության այսօր կայանալիք հավաքի առնչությամբ մեսիջներ տարածվի, որ «արմատապես» կողմնորոշվելու են, այնուհանդերձ, մայրը, ներհայաստանյան գործընթացներն օդում առկախած պահելով, փորձում է եզակիորեն շահեկան վիճակում հայտնված Հայաստանը, օբամայենց սիրուց դրդված, չփորձի անկանխատեսելի դառնալ:
Մարդ ես, մեկ էլ տեսար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ