19.01.2013|
15:22
Ես մեր հոյակապ էպոսը հասկանում եմ որպես մեր լուսավոր նախնիների՝ Քրիստոսից առաջ ունեցած աստղագիտական, տոմարական, միհրապաշտական պատկերացումների վերարտադրություն: Օրինակ, երբ էպոսում ասվում է, որ մի հսկա առյուծ էր լույս ընկել, փակել էր հացի ճանապարհը և Սասունը սովի էր մատնել, դա հստակորեն նշանակում է, որ օգոստոս ամիսն է, Արևը մտել է Առյուծ համաստեղություն, ցորենի արտերը հասունացել են, իսկ մարդկանց հացի պաշարները՝ սպառվել: