Այս գիշեր կրկին հարձակում է եղել հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am վրա: Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին: Ադրբեջանցի հակերները իրենց ՙուղերձում՚ սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը: Հիշեցնենք, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կոտրում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների: